05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ի՞նչն է խանգարում ազատականների դաշինքին

“Ժառանգությունն” ու “Ազատ դեմոկրատներն”, ինչպես հայտնի է, հայտարարել են գաղափարական ընդհանրության մասին եւ պատրաստակամություն հայտնել սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցել դաշինքով: Ազատականների դաշինքը, սակայն, որի մասին տեւական ժամանակ է խոսվում է, այդպես էլ չի կայանում: Եթե երկու կուսակցությունների միջեւ գաղափարական տարաձայնություններ չկան, ի՞նչը կարող է խոչընդոտել դաշինքի կայացմանը:

“Կան նաեւ այլ խնդիրներ, օրինակ, կազմակերպչական: Այս բոլոր հարցերը մինչեւ չեն հստակեցվում, դաշինքի մասին խոսելը վաղ է լինում: Կլինի խորհրդի նիստը, խորհուրդը կորոշի, թե ինչ ձեւաչափով ենք մասնակցելու”,- Henaran.am-ի հարցին պատասխանել է “Ժառանգության” պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:

Կարելի է եզրակացնել, որ նշված կազմակերպչական խնդիրների շրջանակում նաեւ տեղավորվում է համասնական ցուցակների հարցը, որի շուրջ անհամաձայնությունն էլ, Henaran.am-ի ունեցած տեղեկություններով, հենց պատճառ է հանդիսանում “Ժառանգություն” -“Ազատ դեմոկրատներ” դաշինքի ձգձգմանը:

“Չէ, ցուցակը ցանկացած դաշինքում ամենավերջին փուլն է: Մնացած բոլոր հարցերը պետք է պարզվեն, նոր քննարկվեն ցուցակները: Ոչ միայն կազմակերպչական, բազմաթիվ այլ խնդիրներ եւս կան, որոնք այս պահին քննարկում են”,-մեր դիտարկմանը պատասխանել է Արմեն Մարտիրոսյանը: Henaran.am-ի հարցին, թե այդ դեպքում ի՞նչ խնդիրներ կարող են լինել, որոնք, օրինակ, կարող են անհնարին դարձնել երկու կուսակցությունների դաշինքը, եթե դրանք ոչ գաղափարական դաշտում են, ոչ էլ` համամասնական ցուցակին են վերաբերվում:

“Ես հիմա չեմ ուզում վերլուծություն անել մի հարցի հետ կապված, որը պրոցեսի մեջ է: Գործընթացը շարունակվում է”,-ի պատասխան նշել է Արմեն Մարտիրոսյանն ու հավել. “Ցուցակների խնդիրը դեռ չի քննարկվել, ինչպիսի տարաձայնությունների մասին կարելի է խոսել”:

Մեր մյուս հարցին, թե “Ժառանգությունը” հնարավոր կհամարի՞, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չգլխավորի հնարավոր դաշինքի նախընտրական ցուցակը, Արմեն Մարտիրոսյանը արձագանքել է.”Րաֆֆի Հովհաննիսյանն ինքը այս հարցին պատասխանել է: Ես չեմ կարծում, որ կարող եմ ավելին ասել”:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ “Ժառանգության” ցուցակը գլխավորելու հավակնություններ չունի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ