16 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

13-ը ՀՀԿ-ի համար վատ թիվ չի. Իրավունք

 Ըստ “Իրավունքի”  վաղը` մարտի 10-ին տեղի է ունենալու ներքաղաքական թիվ 1 իրադարձությունը, որին վաղուց են սպասում քաղաքական դաշտի բոլոր հատվածներում եւ որը շատ ու շատ հարցերի պատասխաններ է տալու: Խոսքը իշխող կուսակցության` ՀՀԿ-ի 13-րդ համագումարի մասին է:

Ու թեեւ շատ է տարածված 13 թվի հետ կապված սնահավատությունը, սակայն դա ընդամենը ավարտված փուլից հետո նոր փուլի անցնելու խորհրդանիշ է. պատահական չէ, որ բուն հայոց օրացույցում կային 12 ամիսներ` 30-ական օրով, եւ 13-րդ ավելյաց ամիսը` 5 կամ 6 օրից էր բաղկացած:

“Վաղն իր աշխատանքները սկսող 13-րդ համագումարին, պետք է նշենք, որ հաստատ որոշակի անակնկալներ կլինեն, ու խոսքը լինելու է ոչ միայն նախընտրական մարտավարության ու ընտրությունների հետ կապված հարցերի վերաբերյալ, այլեւ որոշ սկզբունքներ այդտեղ կմշակվեն առաջիկա 5-10 եւ ավելի տարիների համար”,-գրում է “Իրավունքը”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ