05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պալաչին զգուշացրել էր “կոռեկտ պահել”

Կոտայքի մարզպետ, ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Կովալենկո Շահգալդյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցից իմացավ, որ ՀՀԿ գործադիր մարմինը երեկ խիստ նկատողություն է տվել ՀՀԿ Աբովյանի շրջանային կազմակերպության անդամ Արթուր Գեղամի Հարությունյանին:

Գործադիր մարմինը համարել է, որ  միջանձնային հարաբերությունները երբեք չի կարելի տեղափոխել քաղաքական հարթություն, որ հատկապես անթույլատրելի են կոալիցիոն գործընկերների հանդեպ ոչ կոռեկտ արտահայտությունները:

Հիշեցնենք, որ Պալաչ մականունով Արթուր Հարությունյանը վերջերս խնդիր ուներ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: Մասնավորապես Ա. Հարությունյանը դժգոհել էր, որ ԲՀԿ առաջնորդը հավասար պայմաններ չի ստեղծում բիզնեսի համար եւ մտերիմների շրջանում ասել էր,  “որ ինքը մայիսի 6-ից հետո է խոսելու”:

“Գործադիր մարմնի որոշման հետ համաձայն եմ, բնականաբար չափի զգացումը չպետք է կորցնել, ամեն մեջ գեղեցիկ է չափի ու սահմանի մեջ: Եւ կուսակցությունը տեղ չէ, որ հակամարտություն լուծեն եւ անպատասխանատու հայտարարություններ անեն”,-ասաց Կոտայքի մարզպետը: Կովալենկո Շահգալդյանը նաեւ նշեց, որ չնայած Արթուր Հարությունյանի պահվածքը չի քննարկվել ՀՀԿ Կոտայքի մարզային խորհրդում, բայց մարզպետը անձամբ նրան զգուշացրել էր, որ “իրեն կոռեկտ պահի”:

Ի դեպ, Արթուր Հարությունյանը այս օրերին հանրապետությունում չէ, եւ որոշ տեղեկություններով, այսօր երեկոյան է վերադառնալու:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ