05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ժիրայր Սեֆիլյնն ու “Հայ կամավորականների համախմբում”-ը 2009 թ-ի ամռանից ՀԱԿ- հետ կապ չունեն

Վերջերս շատ է արծարծվում “Հայ կամավորականների համախմբում” ազգային-քաղաքական նախաձեռնության ՀԱԿ-ի մեջ ընդգրկվածության հարցը, ու հիշատակվում, թե իբր  այն ընդամենը նոր է դուրս գալիս Կոնգրեսից։

Բազմաթիվ առիթներով այդ մասին արտահայտվել եմ: Այժմ մեկընդմիշտ հստակեցման համար ուզում եմ կրկնվել ասելով հետևյալը. Ես, լինելով այդ նախաձեռնության համակարգողը  , տեղեկացնում եմ մեր հասարակությանը, որ 2009 թ-ի ամառվանից մենք՝ այսինքն ես անձնապես և “Հայ կամավորականների համախմբում” նախաձեռնությունը պաշտոնապես ոչ մի առնչություն չի ունեցել Կոնգրեսի հետ։

Սամվել Հարությունյանը 2009 թ-ի ամառվանից ըստ էության Կոնգրեսում ներկայացրել է  ոչ թե “Հայ կամավորականների համախմբում” նախաձեռնությունը, այլ Գորիս քաղաքի բազմահազար այն քաղաքացիներին, որոնք 2007թ-ի ընտրություններում մոտավորապես 14000 ձայն են վստահել նրան։

Առիթից օգտվելով պաշտոնապես հայտարարում եմ՝ այն օրվանից երբ ձևավորվեց “Սարդարապատ” շարժման նախաձեռնությունը (2009թ. աշուն) “Հայ կամավորականների համախմբում” նախաձեռնությունը ըստ էության դադարեցրել է իր գործունեությունը:

Հիշեցնենք, Սամվել Հարությունյանը օրերս հայտարարեց ՀԱԿ-ին իր անդամակցությունը դադարեցնելու մասին:

Ժիրայր Սեֆիլյան

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ