Սարկոզին հայտնել է հայ համայնքին իր աջակցությունը` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի համար պայքարելու հարցում
Կայացել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հանդիպումը Ֆրանսիայի հայ համայնքի քաղաքական գործիչների հետ Ելիսեյան պալատում: Համայնքի ենրկայացուցիչները ասել են, որ չեն մեղադրում Սարկոզիին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի չհաստատման հարցում, սակայն իրենք կշարունակեն իրենց ջանքերը այն օրենք դարձնելու համար, հաղորդում է “Hurriyet Daily News”-ը:
Սարկոզին եւս մեկ անգամ է հաստատել իր վճռականությունը` գնալ մինչեւ վերջ, քանի որ նրա համար անընդունելի է ցեղասպանություն երեւույթի ժխտումը:
Հանդիպմանը մասնակցելե են նաեւ հայազգի քաղաքական գործիչ, Սարկոզիի խորհրդատու Պատրիկ Դեւեջյանը, ինչպես նաեւ Ֆրանսիայում բնակվող հայ համայնքի մի շարք ականավոր գործիչներ` Ալեքսիս Գովչիյանը, Արա Թորանյանը, Միքայել Ղազարյանը եւ Ալեն Թերզյանը:
Հայ Հեղափոխական Դաշնակցության ղեկավար Ֆրանկ Մուրադ Փափազյանը նշել է, որ Սարկոզին տեղյակ է, թե որքան է ֆրանսիական հայ համայնքն այս հարցը կարեւորում եւ որ չի նահանջելու: Նա ընդգծել է, որ Սարկոզիի հիմնական հակառակորդն ընտրություններում` Ֆրանսուա Օլանդը, եւս կողմնակից է օրինագծին: Փափազյանը համոզմունք է հայտնել, որ նրանք երկուսով աջակից կլինեն հայերին: