05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Անակնկալներ եւ փոփոխություններ. ՀՀԿ 13-րդ համագումարին ընդառաջ

Վաղը` մարտի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվա մարզահամերգային համալիրում տեղի կունենա ՀՀԿ 13-րդ համագումարը: Քաղաքական այս կարեւոր իրադարձությունը մի շարք հարցերի պատասխաններ կտա եւ կհստակեցնի ՀՀ քաղաքական զարգացման առաջիկա միտումները: Համագումարին անակնկալներ կլինեն:

ՀՀԿ համագումարին հրավիրված են ՀՀԿ-ի հետ այս տարիների ընթացքում համագործակցած քառասունից ավելի կուսակցությունների, հայրենակցական միությունների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը:

Արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին համագումարին մասնակցելու հրավերներ չեն ուղարկվել, իսկ խորհրդարանական ընդդիմությունից հրավիրվել է կոալիցիոն նախկին գործընկեր ՀՅԴ-ն: Ինչ վերաբերում է դրսի հյուրերին, ՀՀԿ համագումարին ներկա կլինեն ԵԺԿ փոխնախագահ Ռումյանա Ժելեւան եւ ՌԴ պետդումայի “Եդինայա Ռոսիա” խմբակցության նախագահի առաջին տեղակալ Արթուր Չիլինգարովը:

Ռուբեն Թադեւոսյանը նշեց, որ համագումարը կընթանա օրակարգին համապատասխան, որն արդեն հրապարակվել է: Ինչ վերաբերվում է ՀՀԿ գործադիր մարմնում սպասվող փոփոխությունների հնարավորությանը, ինչի մասին գրում է մամուլը, Ռուբեն Թադեւոսյանն ասաց.”Համագումարի ընթացքում տեղի կունենան ՀՀԿ նախագահի եւ գործադիր մարմնի ընտրությունները, ընտրությունները կկայանան, հանրությունը տեղեկացված կլինի”: Henaran.am-ի ճշտող հարցին, թե սպասվում են արդյոք ՀՀԿ գործադիր մարմնի կազմի փոփոխություններ, Ռուբեն Թադեւոսյանը պատասխնեց.”Կարծում եմ` այո”:

ՀՀԿ համագումարին համամասնական ցուցակներին անդրադարձ չի լինի: ”Մենք օրակարգում այդ հարցը չունենք, հարցը կհստակեցվի ՀՀԿ գործադիր մարմնի եւ նախագահի հետ հետագա քննարկումների արդյունքում”,-նշեց Ռուբեն Թադեւոսյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ