‘Կյանքի խոսքն’` Անդրեին էլ
‘’Աղանդավորական խմբավորումներում ներգրավված հայտնի մարդկանց հիմնական մասը ‘’Կյանքի խոսք’’ աղանդին են հարում, քանի որ իրենց համար լավ PR է արվում, իրենց շոուներն են կազմակերպվում, աջակցում են իրենց հայտնի լինելուն:
Նույն Անդրեն հենց մտավ ‘’Կյանքի խոսք’’` դարձավ հայտնի, մինչ այդ իրեն ոչ ոք չէր ճանաչում’’,- քայքայիչ աղանդների վերաբերյալ Henaran.am-ի հետ զրույցում ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը` համոզմունք հայտնելով, որ նրանք շահից ելնելով են հարում այս կամ այն աղանդին:
Քահանան կարծիք հայտնեց, որ աղանդներում ներգրավված երգիչ-երգչուհիները անգամ չեն խորշում ասելուց, որ իրենց այնտեղ օգնում են, նկարահանման տեխնիկա են տալիս, տեսահոլովակ են նկարահանում, իսկ ‘’եկեղեցին չի տալիս, ինչու՞ գնանք եկեղեցի’’:
’’Ամեն դեպքում` դա նրանց ընտրությունն է, թող գնան ուր ուզում են, բայց թող չքարոզեն, քանի որ իրենք ակամայից դառնում են միջոց` հոգեորսության: Էսօր շատ երիտասարդներ գնում են ‘Կյանքի խոսք’, քանի որ Անդրեն այնտեղից է’’,- եզրափակեց Տեր Եսայի քահանա Արթենյանը: