03 Ապրիլի, Հինգշաբթի, 2025
KFC

Ուկրաինուհիները մերկացել են Ստամբուլի կենտրոնական մզկիթի մոտ /վիդեո/

Թուրքիայի իշխանությունները հայրենիք են ուղարկել ուկրաինական “Femen” շարժման 4 ակտիվիստներին, որոնք մարտի 8-ին` Կանանց միջազգային տոնի կապակցությամբ ակցիա են կազմակերպել Ստամբուլում, տեղեկացնում է “Интерфакс”-ը:

Ուկրաինուհիները Ստամբուլ են  ժամանել ներքնազգեստ արտադրող տեղի ֆիրմաներից մեկի հրավերով: Մարտի 8-ին նրանք կիսամերկ հայտնվել են “Agia Sophia” կենտրոնական մզկիթի մոտ` “H2SO4` վախի բանաձեւ”, “Մահ վայրագներին” պաստառներով:

Ակտիվիստների դեմքերը այլանդակված են եղել այրվածքներով, կապտուկներով եւ կոտրվածքներով, որը խորհրդանշական բնույթ է կրել: Նրանք պահանջել են “դադարեցնել կանանց եղեռնը” իսլամական երկրներում:

Ոստիկանությունը ձերբակալել է ակտիվիստներին եւ նրանց ետ ուղարկել հայրենիք:

http://youtu.be/8e-ldtpVw_o

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ