Ինչու՞ է ՀՀԿ-ն անտեսել “Ժառանգությանը”
Քիչ անց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կմեկնարկի ՀՀԿ 13-րդ համագումարը: Henaran.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ՀՀԿ-ի դեմքերն արդեն մարզահամերգայինում են: Մեր թղթակիցը տեսել է ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանին, ՀՀ-ում Գերնմանիայի դեսպանին:
Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանի քաղաքական օրակարգը ՀՀԿ-ն է թելադրում եւ առաջիկա 5 տարիներին էլ քաղաքական ուղենիշները դարձյալ ՀՀԿ-ն է ձեւավորելու: Լրագրողների հարցին, թե ինչու իշխող ուժի համագումարին հրավիրված չէ “Ժառանգությունը”, Շարմազանովը պատասխանեց, որ “Ժառանգությունը” երբեք էլ չի հրավիրվել: Դիտարկմանը, թե ՀՀԿ-ն եւ “Ժառանգությունը” միասին են մտել ԵԺԿ, ՀՀԿ խոսնակը արձագանքել է, թե ՀՀԿ-ի ԵԺԿ մտնելը “Ժառանգության” հետ որեւէ կապ չունի: