Արդարադատության նախարարը, ֆուտբոլը եւ ՀՀԿ-ն
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից այսօօր Henaran.am–ի թղթակիցը հետաքրքրվել է, թե հնարավո՞ր է , որ ՀՀԿ տասներեքերորդ համագումարից հետո համալրի ՀՀԿ շարքերը: Հրայր Թովմասյանն ասել է, որ ինքը համագումարի հրավիրյալ է ու հավելել.՛՛Ամեն ինչ էլ հնարավոր է:
Միայն հնարավոր չէ, որ ես հաջորդ առաջնությանը խաղամ “Բարսելոնա” թիմում, որովհետեւ ես “Ռեալի” երկրպագու եմ, ոչ թե Բարսելոնայի: Մնացած ամեն ինչ հնարավոր է՛՛:
Մեր հարցին, թե ստացել է արդյո՞ք ՀՀԿ անդամ դառնալու առաջարկություն, Հրայր Թովմասյանն ասել է.՛՛կուսակցական դառնալն առաջարկելով չի, յուրաքանչյուրն ինքն է որոշում անդամակցել այս կամ այն կուսակցությանը՛՛:
Հարցին, թե այդ ցանկությունն արդյո՞ք հասունացել է արդարադատության նախարարի մոտ, Հրայր Թովմասյանը պատասխանել է.՛՛Երբ կդառնամ, կիմանաք, իսկ հասունացել է, թե ոչ, դա Ձեր գործը չէ՛՛:
Ինչ վերաբերում է ՀՀԿ համագումարին, Հրայր Թովմասյանն ասել է, որ այն ապացուցեց, որ Հանրապետականն ազգային ուժ է, տիրապետում է երկրում առկա բոլոր խնդիրներին եւ փոփոխություններ կրող ուժ է: ՛՛Հանրապետական կուսակցությունը ունի առաջնորդ, որը կանգնած է մեր երկրի կայացման ակունքներում եւ պատրաստ է, ունակ է մեր երկիրը տանելու առաջ՛՛,-ասել է Հրայր Թովմասյանը: