26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 2, 2021

Երկրորդ նախագահի գրասենյակը կոչ է անում աջակիցներին դատարանի դիմաց ակցիա չանել

Դարձյալ երեքշաբթի է և տեղի է ունենալու սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստ։ Արդյո՞ք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է այսօրվա նիստին և արդյո՞ք սպասվում է աջակիցների ակցիա՝ դատարանի  դիմաց։ Yerevan.Today-ը դիմեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանին։ «Այո, Նախագահը մասնակցելու է նիստին, սակայն, մենք խնդրում ենք մեր բոլոր բարեկամներին […]

Ֆիզուլիում հայտնաբերվել է 9 զոհված զինծառայողի աճյուն

Փետրվարի 1-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարական ջոկատները Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունից հայտնաբերել են ևս 9 զոհված զինծառայողի աճյուն: Նախնական տվյալներով նրանք զինծառայողներ են (ռազմագործողություններին մասնակցած կամավորներ կամպահեստազորայիններ): Վերջիններիս ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Փետրվարի մեկի տվյալներով հայտնաբերվել է ընդհանուր 1354 աճյուն: Որոնումներն այսօր իրականացվում են Հադրութի շրջանի ուղղությամբ:  

Հայաստանի մեծագույն և վերջնական պարտությունը կլինի երկրի հայաթափումը․ Աննա Գրիգորյան

ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը գրում է. «Հայաստանի մեծագույն և վերջնական պարտությունը կլինի երկրի հայաթափումը։ Ետպատերազմյան բարդ շրջանում, տնտեսական և քաղաքական ճգնաժամի պայմաններում այժմ յուրաքանչյուր հայ պիտի իր մեջ ուժ գտնի կայացնելու իր կյանքի կարևորագույն որոշումներից մեկը՝ երկրից չհեռանալու որոշումը։ Իսկ ավելի լավ՝ երկիր վերադառնալու իր որոշումը։ Հեռանալու պատճառներն, իհարկե, բազում են։ Հաճախ […]

Հայկ Մարությանը սիրտը բացել է ընդդիմադիր հարեւանի մոտ. Հրապարակ

Նախօրեին Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր հրապարակային մեծախոսության զոհը դարձավ։ Շրջելով Երեւանի փողոցներում՝ նա ամոթանք էր տալիս տնտեսվարողներին եւ ասում, որ տարիներ առաջ ընդունված որոշմամբ՝ տնտեսվարողները պետք է իրենց տարածքներում ձնամաքրման աշխատանքներ իրականացնեն։ Ի պատասխան, «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը, որը նաեւ Մարությանի հարեւանն է, նկարել էր դեպի իրենց շենք տանող սառցակալված ճանապարհը՝ ամոթանք տալով […]

Կառավարությունը փոշիացրել է 300 մլն ԱՄՆ դոլար․ 168 Ժամ

Երևանի պետական համալսարանի Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանն ահազանգում է՝ վերջին մեկ տարվա ընթացքում պետության արտաքին պարտքի բաղադրիչներից միայն Կառավարության պարտքն ավելացել է 650 միլիարդ դրամով, իսկ իշխանափոխությունից մինչ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը՝ 915 միլիարդ դրամով։ Այս թվերը հիշելը շատ կարևոր է, որովհետև ժամանակին ներկա իշխանությունները քննադատում էին նախկիններին արտաքին պարտքն ավելացնելու համար, […]

ԱԱԾ-ն փորձում է իրականությունն ակնհայտ խեղաթյուրել․ Դավիթ Գալստյան

Նախօրեին զենքի մատակարարումների գործով ձերբակալված Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) հայտարարություն է տարածել: Ստորեւ ներկայացնում ենք այն. Սիրելի հայրենակիցներ, ՀՀ ԱԱԾ-ի կողմից երեկ հրապարակած տեսահաղորդագրությամբ քրեական գործով ինձ մեղսագրվում է ծանր հանցագործություն։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական գործով առկա տեղեկությունները պարունակում են ոչ միայն նախաքննական, այլև պետական գաղտնիքներ, այս պահին ձեռնպահ ենք մնում հրապարակային ներկայացնել […]

Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայող ազատ է արձակվել

Ռուս խաղաղապահների միջնորդությամբ Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայող՝ ձերբակալված ՀՀ ԱԱԾ-ի կողմից, ազատ է արձակվել: ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ադրբեջանցիները ձերբակալվել էին 2021 թվականի հունվարի 30-ին, Հայաստանի Սյունիքի մարզի Տեղ բնակավայրում: ՌԴ պաշտպանության նախարարությունը նաև հայտնում է, որ ռուս խաղաղապահները շարունակում են ապահովել արցախցիների վերադարձն իրենց բնակավայրեր և տրամադրել հումանիտար օգնություն: […]

Համոզված են՝ փորձում են ավարտին հասցնել Արցախը հանձնելու այն ծրագրերը, որոնք պլանավորել են Արայիկ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանը. Փաստ

Արցախում ներքաղաքական իրավիճակը շարունակվում է լարված մնալ։ Այն բանից հետո, երբ քաղաքական ուժերին չհաջողվեց ազգային համերաշխության կառավարություն կազմավորել, լարվածությունը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի դեմ առավել սրվել է։ Արցախում տեղեկություններ են շրջանառվում, որ Հայաստանի իշխանությունների ճնշմամբ Արայիկ Հարությունյանը պատրաստվում է Արցախի հարցով նոր զիջումների, ինչի մասին նա վերջերս բաց տեքստով խոստովանել էր՝ նշելով, որ ծանր որոշումներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
ՀունվարիՄարտի