14 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

«Չեմ բացառում, որ կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան «արջի» ծառայություններ մատուցել» (տեսանյութ)

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում նախ նշեց, որ այսօր դասեր քաղելու, համերաշխության, անցյալից դասեր ստանալու օրն է: Նա նշեց, որ քիչ առաջ է վերադարձել Եռաբլուրից: «Հպարտ ենք, որ ունենք նման զավակներ, որոնց շնորհիվ այսօր Հայաստանն ու Արցախը կարող են գնալ անշեղ ճանապարհով»,-նկատեց նա։ Ինչ վերաբերում է արդեն ընտրություններին, ապա […]

«Ամբողջ Հայաստանդ է Եռաբլուր». զայրույթ ու բողոք Եռաբլուրում/տեսանյութ/

«Ես իմ ընտրությունը արդեն արել եմ ու ընտրել եմ իմ հայրենիքը»,-այսօր՝ ապրիլի 2-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում, խոնարհվելով ապրիլյան պատերազմի հերոսների շիրիմին` ասաց ազատամարտիկը, որը չներկայացավ: «Բոլորը այսօր պետք է գան ու խոնարհվեն այստեղ ու նոր գնային ընտրության»,-նետեց կողքի տղամարդը, որին հետեւեց զայրացած տիկինը . «Ամբողջ Հայաստանդ է Եռաբլուր»: Մանրամասները՝ տեսանյութում:

Բաց քվեարկության դեպք՝ զինծառայողների կողմից (տեսանյութ)

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը հրապարակել է մինչև այս պահն արձանագրված ընտրախախտումների ցանկը. դրանք հիմնականում կուտակումների ու բաց քվեարկության դեպքեր են։ Մասնավորապես, 35/56 ընտրատեղամասում արձանագրվել է, որ քվեատուփը տեղադրված է մուտքի դռան անմիջապես կողքին, և ելումուտ անողները պարզ տեսնում են, թե քվեախցիկում ով ում օգտին է քվեարկում: «Քվեախցիկում միաժամանակ քվեարկում են 3-4 քաղաքացի»: 13/32 ընտարատեղամասում արձանագրվել է կուտակումներ, […]

Ես գնացի տուն. առաջին նախագահի մատնահետքն էլ նույնականացման սարքը չճանաչեց (տեսանյութ)

Երևանի թիվ 9/18 ընտրատարածքում իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրես կուսակցության ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը: Ի դեպ, ինչպես նախագահ Սարգսյանի դեպքում այդպես էլ Տեր-Պետրոսյանի, նույնականացման սարքը չճանաչեց մատնահետքը: «Ես գնացի տուն»,-կատակեց առաջին նախագահը: Քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում հարցին, թե հանուն ինչի՞ քվեարկեց, ասաց. «Հանուն քաղաքացիական պարտքս կատարելու»: Հարցին, թե ինչու մատնահետքերը […]

Ռուզաննա Խաչատրյանը կանցնի՞ ամուսնուն /տեսանյութ/

Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցում տեղակայված 9/41 տեղամասում պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը,ինչպես հայտնել ենք,  ընտրատեղամաս ժամանեց տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի հետ: Իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո Սեյրան Օհանյանի տիկինը շեշտեց՝ ընտրություն կատարեց հանուն վաղվա արդար Հայաստանի ու հանուն Արցախի անկախության:  Լրագրողների հարցին՝ հնարավո՞ր է, որ առաջիկայում Ռուզաննա Խաչատրյանը հայտնվի քաղաքական ասպարեզում, վերջինս […]

Սամվել Ալեքսանյանը «ֆռռացրեց» լրագրողներին /տեսանյութ/

Մալաթիա Սեբաստիայում տեղակայված թիվ 7/56 ընտրատեղամասում ժամը 11:00-ի դրությամբ քվեարկել էր մոտ 350 քաղաքացի: Հանձնաժողովի նախագահը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դա ընտրողների գրեթե  20 տոկոսն է . «Ակտիվությունը նորմալ եմ գնահատում: Կուտակումներ չկան: Այս տեղամասում միշտ էլ այդպես է»,-ասաց Էդվարդ Ադայանը: Նշենք, որ այս տեղամասում է քվեարակում նաև ԱԺ պատգամավորության թեկնածու Սամվել Ալեքսանյանը, ով […]

Սեյրան Օհանյանը չի ուզում ստվեր գցել /ֆոտոշարք, տեսանյութ/

Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցում տեղակայված 9/41 տեղամասում քիչ առաջ ընտրություն կատարեց պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի առաջնորդն Սեյրան Օհանյանը, ով նշեց, որ իր ընտրությունը հանուն վաղվա արդար Հայաստանի է: Այնուհետեւ պատասխանելով լրագրողների հարցին եւ անդրադառնալով ապրիլյան պատերազմի տարելիցին` նախկին Պ նախարարը ասաց, թե չի ուզում այս կամ այն հարցերի պատասխանել եւ ինչ-որ […]

Ձեռքերդ հեռու պահի. միջադեպ ընտրատեղամասում (տեսանյութ)

Քիչ առաջ միջադեպ գրանցվեց 9/18 ընտրատեղամասում: «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի վստահված անձը լուսանկարեց քաղաքացիներից մեկի անձնագիրը, իսկ վերջինիս դա դուր չեկավ: «Ձեռքերդ հեռու պահի»,-ասաց նա: Henaran.am-ի հարցին, թե ինչ է արել, որ քաղաքացին զայրացել է, վստահված անձը պատասխանեց, որ իր իրավունքներից դուրս ոչինչ էլ չի արել:    

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

Ամենաընթերցված