17 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

«Նման ազգի համար մեռնելը ինձ համար պատիվ է».Ապարանցի Պավլիկ/տեսանյութ/

«Սասնա ծռեր»-ի անդամ Պավլիկ Մանուկյանը եկող տարի հայ ժողովրդին հաղթանակ է ցանկանում: Այս մասին նա հայտարարեց այսօր՝ դեկտեմբերի 27-ին «Սասնա Ծռեր»10 անդամների գործով դատական նիստի ավարտին։ «Առանց հաղթանակի ծնունդն էլ մահվան հավասար է: Սրտանց շնորհավորում եմ ազգիս: Նման ազգի համար մեռնելը ինձ համար պատիվ է»,-եզրափակեց Պավլիկ Մանուկյանը: Նշենք, որ «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստը հետաձգվեց […]

« Ունենանք մարդկություն և չունենանք ստրկություն».Միայնակ գայլի շնորհավորանքը/տեսանյութ/

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ` դեկտեմբերի 27-ին շարունակվեց «Սասնա ծռերի» 10 անդամների գործով դատական նիստը։ Նիստի ավարտին «Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանը ձեռքը վերցրեց խոսափողը և Նոր տարվա շնորհավորանք հնչեցրեց: Կարգադրիչները փորձում էին հեռացնել նրան, անգամ խոսափողը անջատեցին, բայց նա շնորհավորեց հայ ազգի և հայ զինվորի նոր տարին: «Իմ […]

«Կմեռնեմ, բայց հացադուլս չեմ դադարեցնի».«Սասնա ծռերի» անդամ/տեսանյութ/

«Սասնա ծռեր»-ի անդամ Արմեն Բիլյանը արդեն 10 օր հացադուլի մեջ է: Նրա շահերի պաշտպան Արմինե Ֆանյանը այսօր՝ դեկտեմբերի 27-ին դիմեց գործով դատավոր Մեսրոպ Մակյանին, որպիսի վերջինս միջնորդի Բիլյանին տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ: Փաստաբանը ընդգծեց, որ Արմեն Բիլյանը գտնվում է հացադուլավոր մարդուն հակացուցված մենախցում, որտեղ անմարդկային պայմաններ են: Արմեն Բիլյանը նշեց, որ այս պահին դա իր գլխավոր […]

«Մեր առաջ դրել եք սոխն ու սխտորը, ասում եք՝ յոլա գնա».Պավլիկը՝ դատավորին/տեսանյութ/

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ` դեկտեմբերի 27-ին շարունակվեց «Սասնա ծռերի» 10 անդամների գործով դատական նիստը։ «Սասնա ծռեր»,-ի անդամ Պավլիկ Մանուկյանը դժգոհություն հայտնեց դատարանին՝ դատախազները իրենց անպարկեշտ են պահում, իսկ դատավորը նրանց կարգի չի հրավիրում.«Այս պատճառով է, որ հարգելի դատարանը մեզ համար դարձել է գարշելի դատարան»,-հայտարարեց Պավլիկ Մանուկյանը: «Մեր առաջ […]

Մեզանում պահպանվել է Ամանորին տոնածիսական ուտեստներ պատրաստելու ավանդույթը /տեսանյութ/

Այսօր  «Հենարան» մամուլի ակումբում «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ-ի ղեկավար Սեդրակ Մամուլյանը  լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց՝ մենք այն քիչ ազգերից ենք, որ պահպանել ենք  տոնածիսական  ուտեստներ պատրաստելու ավանդույթը։ «Այս պարագայում Ամանորը, բնականաբար, բացառություն չէ։ Հատկապես այս տոնին պահպանվել   է  ավանդական ուտեստներ պատրաստելու ավանդույթը», –  ասաց   բանախոսը։ Մանրամասները՝ տեսանյութում։

«Վիժվածք». Լարված իրավիճակ Ծռերի դատին /տեսանյութ/

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ` դեկտեմբերի 27-ին շարունակվեց «Սասնա ծռերի» 10 անդամների գործով դատական նիստը։ Նշենք, որ նիստը ընթացավ լարված մթնոլորտում։ «Սասնա ծռեր»-ի անդամ Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) շահերի պաշտպան  Արա Ղարագյոզյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված սանկցիան վերացնելու մասին: «Կամ սանկցիան վերացրեք, կամ պաշտպանյալիս բերեք դահլիճ թող […]

Ինչպե՞ս խուսափել բոտուլիզմից /տեսանյութ/

Այսօր  «Հենարան» մամուլի ակումբում   հյուրընկալվել էր   ՀՀ ԱՆ  գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում վերջինս   նշեց ՝ Ամանորին սնունդ գնելիս հարկ է ուշադրություն դարձնել դրա պահպանման ժամկերտին։ «Երբեմն մարդիկ խանութից գնում են ժամկետն անցած սնունդ․ նման դեպքեր շատ են լինում։ Խուսափեք պահածոյացված բանջարեղենից՝ բոտուլիզմից զերծ մնալու համար», –  ասաց բանախոսը։ Մանրամասները՝ տեսանյութում։

Ապրիլյան պատերազմից հետո հայկական դիվանագիտությունը հստակեցրել ու կոշտացրել է իր դիրքորոշումը

«Նախորդ տարի Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում եղան հանդիպումներ, որից հետո Ադրբեջանը տորպեդահարում էր բանակցային գործընթացը, սակայն այս տարի Ժնևում տեղի ունեցավ նախագահների հանդիպումը, որից հետո առաջին անգամ 4 տարվա ընթացքում մենք ունեցանք հնգակողմ հայտարարություն, որտեղ Ադրբեջանը 4 տարվա ընթացքում առաջին անգամ ստորագրեց մի փաստաթղթի տակ, որտեղ խոսվում էր նույն մեխանիզմների մասին, որոնք նշված էին Սանկտ […]

Եթե մարդիկ գտնում են, որ անփոխարինելի մարդիկ չկան, ես այդ կարծիքին չեմ. Շարմազանով (տեսանյութ)

«2018-ը կգա, բարին հետը: ՀՀ նախագահը «Արմենիային» տված իր հարցազրույցում բոլոր հարցերին ուղիղ պատասխան է տվել, նա շատ ծավալուն խոսել է բոլոր մարտահրավերների մասին, ի՞նչ է լինելու 2018-ին, ՀՀԿ-ն «Դաշնակցության» հետ կառավարելու է մինչև 2022 թվականը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով 2018-ի վարչապետի հարցին:  Նա նշեց, որ կուսակցությունում […]

ԱՄՆ-ից հայ բայքերները անակնկալ մատուցեցին հայ զինվորներին/տեսանյութ/

ԱՄՆ-ում  գործող «Հայկական մոտոցիկլետի ակումբ» (ARMENIAN BRIGADE) բարեգործական ակումբի անդամները մշտապես ապրում են հայրենիքով: Ակումբի նախագահ Սամ Նաջարյանը և փոխնախագահ Հարութ Բոգարյանը օրերս ծնունդ տվեցին մի նախաձեռնության: «Մեր ընկերներով մենք նվիրված ենք մեր երկրին և ոչ մի կուսակցության չենք պատկանում: Քանի որ օտարության մեջ ենք` պարտական ենք մեր երկրին ու հայ զինվորին: Միշտ պետք է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի