25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

««Պեկան» 2 հազար է, «մակարը» 1 200».ո՞ւմից էր զենք գնում «Զինված խմբի» ղեկավարը/տեսանյութ/

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն Նորք-Մարաշ նստավայրում շարունակվում է «Զինված խմբի» գործով դատաքննությունը: Դատարանը գտնվում է գաղտնալսումների հրապարակման փուլում: Դատարանում հրապարակվում են «Զինված խմբի» ղեկավար համարվող Արթուր Վարդանյանի և գյումրեցի տաքսու վարորդ Արթուր Հակոբյանի խոսակցությունների ձայնագրությունները: Հրապարակված գղտնալսման մեջ մասնավորապես ասվում է. Ա. Հ-Ինքը ասումա ախպեր ոչ մի պրոբլեմ չկա, նամակով ներկայացի ինչ պետքա կուղարկվի […]

Թող ասեն՝ գնում ենք հակաօրինական գործողության. Իսագուլյանն՝ ընդդիմությանը (տեսանյութ)

ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանի խոսքով՝ եթե ընդդիմությունը պահանջում է, որ ՀՀԿ-ն այս կամ այն կոնկրետ անձին չառաջդրի վարչապետի պաշտոնում, նրանց համար ՀՀ օրենքներն ու Սահմանադրությունը գոյություն չունեն: «Որեվհետև մեր Սահմանադրությամբ հստակ է ասված, թե ով է առաջադրում վարչապետ թեկնածու»,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց նա: Վերջինս հիշեցրեց, որ ապրիլի 9-ից հետո, երբ նախագահը […]

Աղջիկներն էլ կարող են ծառայել /տեսանյութ/

«Ապրիլյան պատերազմի ժամանակ Ուրֆանյանի զոհվելուց հետո  հրամանատարությունը իր վրա վերցրեց Աբաջյանը: 18-19 տարեկանները պահեցին դիրքերը: Ռազմահայրենասիրական դաստիարակությունը ուսումնական հաստատություններում պետք է տրվի անպայման»,-այսօր՝ ապրիլի 5-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՊՆ և Կրության ու գիտության նախարարության համատեղ միջգերատեսչական հանձնաժողովի անդամ եվ 120 հիմնական դպրոցի զինղեկ Սամվել Վանեսյանը: Վանեսյանի խոսքով՝ աղջիկներն էլ ցանկություն ունեն և կարող […]

«Ռազմահայրենասիրության դասընթացը ռազմավարական նշանակություն ունի».հոգեբան /տեսանյութ/

«Հանրակրթական դպրոցների մասնագետները և բարձրագույն կրթության, նաև զինվորական կրթության կառույցների մասնագետները պետք է միասնական քննարկում անեն, որովհետև առաջադրված խնդիրը նաև ռազմավարական նշանակություն ունի»,-այսօր՝ ապրիլի 5-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարության մասին» նախագծին  ասաց հոգեբանական գիտությունների դոկտոր, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս Մելս Մկրտումյանը: Մկրտումյանի խոսքով՝ ռազմահայրենասիրական դաստիարակությունը պետք […]

«Հոգևոր Հայաստանը» բարձրացնում է համազգային ընտրանու ձևավորման խնդիր/տեսանյութ/

«Հոգևոր Հայաստանը» բարձրացնում է համազգային ընտրանու ձևավորման խնդիր: Այսօր՝ ապրիլի 5-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նախաձեռնության հիմնադիր անդամները հայտնեցին, որ կա հստակ ձևավորված ճանապարհային քարտեզ և ծրագիր: Նախաձեռնության անդամ, ռեժիսոր, դրամատուրգ Խաչիկ Չալիկյանը նշեց, որ ձևավորվելու է համայն հայության հարցերի խորհուրդ, որի օրակարգում կլինի համայն հայության միասնականության հարցը: Իսկ այն ձևավորելու համար իրենք կսկսեն կոնսուլտացիաներ […]

Ընդհանրապես որևէ քայլ, որ կատարում եմ, գիտակցում եմ, որ կարող եմ արժանանալ քննադատության. նախարար (տեսանյութ)

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը գոհ է, որ այսուհետ կառավարության նիստերը փակ են լինելու լրագրողների համար: Կառավարության նիստից հետո լրագրողի հարցինգո՞հ է իր արածից, որ  կառավարության նիստերը դռնփակ են լինելու, պատասխանեց. «Այո՛, գոհ եմ, ասեմ հետևյալըընդհանրապես որևէ քայլ, որ կատարում եմ, ես գիտակցում եմ , որ կարող եմ արժանանալ քննադատության , այնուամենայնիվ, փորձում եմ անել […]

Մի տեսակ կորցնում ենք մեր հայկական էությունը. Կոմանդոս/տեսանյութ/

«Ռազմահայրենասիրական դաստիարակության դերը շատ կարևոր է»,-այսօր՝ ապրիլի 5-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-գնդապետ Արկադի Տեր-Թադևոսյանը: Անդրադառնալով «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարության մասին» նախագծին  Արկադի Տեր-Թադևոսյանը նշեց, որ պետք է տարբեր կարծիքներ հնչեն, քննարկումներ լինեն, որ ծրագիրը անթերի լինի: «Ռազմահայրենասիրությունը կապ ունի զենքի հետ, սակայն գլխավորը  չէ: Աղջիկները կարող են զենք չվերցնել: Ռազմահայրենասիրությունը […]

Վտանգավոր է /տեսանյութ/

Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյաը գտնում է, որ  Ազատության հրապարակում իրականացվող ցույցերն ու նստացույցը վնասում են երկրի անվտանգությանը: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Իսագուլյանը մանրամասնեց ասելիքը: Մանրամասները՝ տեսանյութում:  

«Շուտով բոլորդ լինելու եք Սասնա ծուռ». Արմեն Բիլյանի կոչը /տեսանյութ/

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր» 10 անդամի գործով դատական նիստը: Նշենք, որ մեղադրող դատախազները ավարտեցին ներկայացնել գործով գրավոր ապացույցները: Ապացույցների մասին դիտարկումների համար նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը «Սասնա ծռերին» հայտարարությունների հնարավորություն տվեց: «Սասնա ծռերի» անդամ  Արմեն Բիլյանը կոչ արեց երիտասարդությանը մնալ ամուր․ «Շուտով բոլորդ լինելու եք Սասնա ծուռ»։ Դատավորը դատական […]

«Ժողովրդին սպանում են, սա է ապացույցը…». Սմբատ Բարսեղյանին ուժով հեռացրին դահլիճից /տեսանյութ/

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր» 10 անդամի գործով դատական նիստը: Այսօրվա նիստի ավարտին «Սասնա ծռերը» հանդս եկան հայտարարությամբ: «Եթե որեւիցե բաներ են հրապարակվում, դա դեռ չի նշանակում, որ էդ խնդիրները լուծվել են, խնդիրները բազմաթիվ են եւ էնքան շատ, որ էս դատարանը չի կարող էդ ամեն ինչը ընկալել, որովհետեւ այդ խնդիրները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի