09 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վանաձորի «հանրապետական» քնած դշխուհուն համբուրող հերոսը

«Նոյեմբերի 10-ի ՍԴ որոշումն, ըստ էության, արձանագրեց, որ Վանաձորի ավագանու 2016 թ-ի մարտից այս կողմ իրականացվող նիստերը հակասահմանադրական են, այսինքն՝ դե յուրե, ավագանու նիստեր չեն եղել: Վանաձորի ավագանու լիազորությունները պետք է դադարեցվեն, ու արտահերթ ընտրություններ լինեն»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ ՍԴ-ն արձանագրեց Վանաձորի ավագանու դե յուրե մահը: […]

Բակո Սահակյանը Ֆրանսիայում է

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը  նոյեմբերի 19-ին աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն: Նույն օրը նախագահ Սահակյանը Փարիզում այցելել է Ֆրանսիայում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված հեռախոսամարաթոնի կենտրոն, հանդիպել հիմնադրամի տեղական կառույցի պատասխանատուների եւ գործընթացում ընդգրկված երիտասարդ կամավորների հետ: Բակո Սահակյանը բարձր է գնահատել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի մասնակցությունն Արցախում տարբեր ծրագրերի […]

ՀՅԴ-ի խիղճը կտրուկ տարբերվում է մյուսների խղճից. Աղվան Վարդանյան

Շաբաթվա կարևորագույն  իրադարձությունն Ազգային ժողովում քննարկված 2018 թվականի բյուջեն էր. այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Խոսելով վարչապետի աշխատանքից՝ Աղվան Վարդանյանն ասաց, որ ի տարբերություն «Ծառուկյան» խմբակցության դժգոհությունների՝ իրենք բավարարված են այս կառավարության գործունեությունից: «Ճանապարը ճիշտ է ընտրված, մնացածը տեսողության խնդիրներ են»,-նկատեց նա: Հարցին, թե ինչ խղճով է ՀՅԴ-ը պատրաստվում կողմ […]

«Ծնունդների, կնունքների պիտի գնա, թե չէ խաղից դուրս կգա »

Քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը համաձայն չէ շատ այլ քաղաքագետների տեսակետի հետ, թե վարչապետ Կարեն Կարապետյանը քաղաքական թիմ ձևավորելու ուղղությամբ չի աշխատում. «Կարեն Կարապետյանը փորձում է ձևավորել իր քաղաքական թիմը, նաև հասկանում է, լինելով պրագմատիկ մարդ, որ թիմ կոչեցյալը փոփոխական բան է, այն էլ քաղաքականության մեջ: Նկատի ունեմ, որ թիմը միշտ փորձում է թեքվել դեպի  իշխող […]

Ծառուկյանը չի թողնի

Մի քանի շաբաթ է, ինչ «Առինջ մոլի» առևտրականները բողոքի ակցիաներ են անցկացնում՝   բողոքելով ՊԵԿ-ի գործողություններից: «Առինջ մոլիի» առևտրականներն, ինչպես ասում են՝ այս պայքարում միայնակ չեն․ վերջիններիս սատարում է «Ծառուկյան» դաշինքը։ Օրերս նրանց խնդիրներն ԱԺ ամբիոնից բարձրացրին «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները։ Նույնիսկ բանը նրան հասավ, որ նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարզմազանովը անջատեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների խոսափողները՝ […]

Դավիթ Հարությունյանի մոտ

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նոյեմբերի 17-ին ընդունել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագիտական խմբի ներկայացուցիչներին: Պատվիրակության կազմում են եղել Վենետիկի հանձնաժողովից պրոֆեսոր Պերե Վիլանովա Թրիասը, Պիեր Գարոնը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից՝ Ալեքսեյ Գրոմովը և Վասիլ Վաշչանկան:  Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի նախագիծը, անդրադարձել դրա մի շարք դրույթներին և […]

Միայն այդ ժամանակ կարող ենք խոսել Վանաձորում նոր ընտրությունների մասին

«Սահմանադրական դատարանի որոշումը շատ հստակ է, այն չի վերաբերում քաղաքապետարանի կամ ավագանու նիստերին, հակասահմանադրական որևէ բան չկա»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, Լոռու մարզը ներկայացնող պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով Վանաձորի ավագանիում ստեղծված իրավիճակից:  Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի որոշմամբ՝ առանց մեծամասնության քաղաքապետն իրավունք չունի ավագանու նիստեր անցկացնել, և այս դեպքում Վանաձորի ավագանու գումարած նիստերը հակասահմանադրական […]

Արցախյան հարցը մեզ համար աքսիոմատիկ գերակայություն է. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի շուրջ վերջին զարգացումների կապակցությամբ լրագորղները կարծիքս են հարցնում: Անդրադառնամ այստեղ, որ բոլորին հասանելի լինի: Վերահաստատում եմ իմ պնդումն առ այն, որ Հայասատանն իր աշխատանքը ամբողջությամբ կատարել է: Ավելին, ելնելով այն սպասումներից, որ ԵՄ մեր գործընկերները նույնպես պիտի գործադրեն համարժեք և շոշափելի ջանքեր այս ուղղությամբ, մեր […]

Լավրովը կայցելի Հայաստան

Նոյեմբերի 20-21-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարին կընդունի Հանրապետության Նախագահը։ Նոյեմբերի 21-ին նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։ Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը Հայաստանի […]

Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն: Կենտրոնի աշխատակազմը վարչապետին է ներկայացրել հանրային կառավարման, գործարար միջավայրի բարելավման, հարկային վարչարարության, գյուղատնտեսության, կրթության, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում իրականացվող ու նախատեսվող բարեփոխումների ընթացքը:   Անդրադարձ է կատարվել նաև «Հայաստանի թվային օրակարգ» ռազմավարական փաստաթղթի մշակման աշխատանքներին:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի