17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Տեսնենք, թե ինչ կտան ժնևյան բանակցությունները՝ հակամարտության դադարեցման համար․ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փետրվարի 17-18-ը Ժնևում տեղի կունենա Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև եռակողմ բանակցությունների նոր փուլ: Այդ մասին հայտարարել է Կիևը և հաստատվել Մոսկվայի կողմից: Ըստ միջազգային լրատվականների՝ ԱՄՆ-ն հույս ունի որոշակի առաջընթաց արձանագրել։ Բանակցային հիմնական վեճը, այս պահին, ՌԴ ուժերի կողմից ամբողջ Դոնբասի նկատմամբ վերահսկողության […]

Պատմականորեն նման մոտեցումներ կիրառել են Նապոլեոն Բոնապարտը և Խուան Պերոնը․ Հովասափյան

ՀՀԿ խորհդրի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  «Նախօրեին Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ պոպուլիստական և քաղաքականապես հակապետական այլ պնդումների մի շատ վտանգավոր թեզի մասին բարձրաձայնեց, որն իրմեջ խորքային շերտեր է պարունակում՝ ակնհայտորեն հասարակությանը դնելով կոլեկտիվ պատասխանության լծի տակ։ Նա բառացի ասաց հետևյալը․ «Ես գիտեմ, ինչ է զգում և ինչ է մտածում մեր […]

Գեղագիտական հաճույք է հետեւել քպ-ական ոհմակի վայնասունին՝ կապված Սամվել Կարապետյանի՝ որպես վարչապետի թեկնածու հայտարարման հետ․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան  իր էջում գրել է․  «Գեղագիտական հաճույք է հետեւել քպ-ական ոհմակի վայնասունին՝ կապված Սամվել Կարապետյանի՝ որպես վարչապետի թեկնածու հայտարարման հետ։ Սահմանադրությունն ութ տարվա ընթացքում աջ ու ձախ պղծողների, Ալիեւի պահանջով այն փոխելու պատրաստների, «Կառավարությունը ես եմ» հայտարարողների փարիսեական լացուկոծը, ինչ խոսք, տպավորիչ է իր եղկելիությամբ։ Հատկապես, որ հայտարարված քաղաքական լուծման հիմքում […]

Ինչ եք շամպայնի պռոպկի պես վեր-վեր թռչում․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինչ եք շամպայնի պռոպկի պես վեր-վեր թռչում Իբր մի ընտիր կատարում եք Սահմանադրության պահանջները, իբր մի ընենց ընտիր սահմանադրական քայլեր եք անում, իբր հավատարիմ ծառայում եք  ըստ Սահմանադրության, իբր որպես Սահմանադրական պահանջ երկրի անվտանգությունն ու սոցիալական  արդարությունն եք ապահովում, իբր  մի կարդացել եք գործող Սահմանադրությունը, […]

Պաշտպանության բանակը լուծարած, զինտեխնիկայի և սպառազինության մի մասը Բաքվին հանձնած իշխանության դեմքերը խոսում են հարկատուների գումարներով․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  «Երբ 20 տարի առաջվա պաշտպանական կառույցներն ու սպառազինությունն այսօրվա պատերազմական դինամիկայի ու իրողությունների մեջ են դիտարկում, դա նույնն է, որ իշխանությունն ասի, թե 20 տարի առաջ երկրում էլեկտրական մեքենա չկար, իսկ հիմա դրանց թիվը մի քանի տասնյակ հազարի ենք հասցրել։ Կա սպառազինություն, զինտեխնիկա, […]

Ում համար պարզ չէր, որ իրենք իրենց դրածոին կպաշտպանեն․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ  մի պահ դիտեցի ԱԺ-ում տեղի ունեցող  «քննարկումը» Հակոբ Հակոբյանին ի պաշտպանություն քպականների ելույթները։ Եղկելի էր, քանի որ դրանք  իրականության մեջ ընդդեմ Հայ Հեղափոխական Դաշնակցության էին։ Վերջին տարիներին նման զզվանքի զգացողությունների պակաս չկա, բայց էս մեկը պարզապես զազրելի էր։ Որոշ քպականներ առիթը  օգտագործեցին իրենց սերը առ թուրքական […]

Եթե խաղի կանոնները փոխվել են, ապա պաշտպանական մարտավարությունն ու ռազմավարական մտածողությունը պարտավոր են փոխվել համակարգային մակարդակով․ Խաչատրյան

ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ներկայիս իշխանականներն ինչքան  էլ պոպուլիզմի դոզան բարձրացնեն և աղմուկը մեծացնեն, խորքային մակարդակում, իրոք, չեն գիտակցում, որ միջազգային հարաբերությունների և անվտանգության միջավայրի դինամիկան այսօր փոխվում է գերարագ կերպով։ Տեխնոլոգիական հեղափոխությունը՝ արհեստական բանականությունից մինչև ցանցակենտրոն պատերազմներ, արմատապես վերաձևակերպել է ուժերի հարաբերակցությունը, սպառնալիքների բնույթը և ռազմավարական հաշվարկների տրամաբանությունը։ […]

Նիկոլի տեսակի համար անընդունելի է Հանրայինի եթերում տեսնել Սարդարապատի հուշահամալիրի ցուլերին․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  «Նախօրեին օրվա լրահոսի մեջ գրեթե կորավ մի դետալ, որն, իմ գնահատմամբ, թերևս ուշադրության արժանի է։ Կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը հստակ ցուցում տվեց Հանրայինի ղեկավարությանը՝ հորդորելով փոխել կեսգիշերին ՀՀ պետական օրհներգի հոլովակը։ Փաշինյանական «կուռ» տրամաբանության տիրույթում այն «հնամաշ է և թարմացման կարիք ունի»։ Չալարեցի և երեկ […]

Ուրբաթ օրվա աղոթք

Էապես բարի և ամենակարող զորություն, Տեր իմ և Աստված իմ, որ այս օրը երկրին հրամայեցիր հանել գազաններն ու անասունները, սողուններն ու չորքոտանիները` իրենց տեսակներով, վայրիներն ու ընտանիները, և այս օրը մարդուն ստեղծեցիր ինքնիշխան, և նրան տեր ու իշխան կարգեցիր քո բոլոր ձեռակերտների վրա, և նրան փրկության դրախտում դրեցիր` պահելու պատվիրանը, բայց իմն է նախահոր պատվիրանազանցությունը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի