Ներդրումները հորդում են, աշխատատեղերն` ավելանում. Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար
Տնտեսական ակտիվության ցուցանիշն ապրիլին` +23.2%, իսկ առաջին չորս ամսվանը` +2.6%։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Երկնիշ տնտեսական աճն իհարկե լինելու է, Հայաստանն արդեն շինհրապարակ է, գյուղատնտեսությունը վայելում է մասշտաբային օժանդակություն, ներդրումները հորդում են, աշխատատեղերն` ավելանում։ Ձեր խոնարհ ծառա»։





































