Համատեղ հայտարարություն Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Նախագահ Խոսե Մուխիկայի հանդիպման արդյունքներով
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ուրուգվայի Արևելյան հանրապետության նախագահ Խոսե Մուխիկան համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ ամփոփելով հանդիպումների արդյունքները: Հայաստանի Հանրապետության Նախագահը և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Նախագահը՝ – վերահաստատելով երկու երկրների միջև փոխադարձ համակրանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների և սերտ համագործակցության բարձր մակարդակը, – առաջնորդվելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության և միջազգային իրավունքում […]





































