26 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

Վարչապետը խորհրդակցություն պահանջեց

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր Կառավարության նիստում տեղեկացրեց, որ անձրևների նվազման հետ կապված  ելքերի մեծությունները Ախուրյան, Հրազդան, Սև ջուր, Քասախ գետերում նվազել են այս տարի և հասել 40-5- %-ի սահմաններին: ”Ջրի անբավարարության պատճառով մեծացել է ջրօգտագոծողների շահերի բախումը Արարատյան դաշտում: Այն բացասական ազդեցություն է թողնում դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ճնշումային հորիզոնի անկման վրա, հատկապես […]

Բռնաբարությունից 16 տարի անց

Սեպտեմբերի 17-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային հսկիչ անցակետի տարածքից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1958 թ. ծնված Մայիս Բ-ին, որը 1998 թ. նոյեմբերի 12-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 138 հոդվածի (Բռնաբարությունը) 1-ին մասի մեղադրանքով: Խափանման միջոցը` կալանք: Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:  Այս մասին […]

Ուշագրավ արտոնություններ սահմանամերձ գյուղերին

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի` ”Սահմանապահ համայնքների մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին: Ըստ այս նախագծի` սահմանապահ համայնքի բնակիչներն ազատվում են համայնքի տարածքում ունեցած հողի հարկից և անշարժ գույքի գույքահարկից: Համաձայն այս ծրագրի՝ հարկերի գումարները պետք է փոխհատուցվեն պետության կողմից, որպեսզի չնվազեն նաև այդ համայնքների սեփական եկամուտները, որոնց հաշվին […]

Անցնում են նոր համազգեստի

Սեպտեմբերի 17-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության կայազորի ստորաբաժանումների ստուգատես անցկացրեց մայրաքաղաքի պարեկապահակետային գնդի վարժահրապարակում: Ոստիկանության պետն անդրադառնալով ծառայողների՝ նոր համազգեստի անցնելու անհրաժեշտությանը, գործընթացը կարևորեց որպես համակարգում շարունակվող բարեփոխումների էական բաղադրիչ: Այնուհետև ոստիկանության պետը ստուգեց ծառայողների նոր համազգեստները, դիտողություններ արեց հայտնաբերված թերությունների վերաբերյալ, պահանջեց վերջնական տեսքի բերել համազգեստները, գործընթացի պատասխանատուների հետ  քննարկեց […]

Արցախի Հաղորտի գյուղը վերածնելու ծրագիրը բախում է քո դուռը

Երբեմնի բարետես ու շեն Հաղորտի գյուղն այսօր կատարյալ բարձիթողի վիճակում է հայտնվել: Երկու տասնամյակ առաջ 500-ից ավելի բնակիչ ունեցող Հաղորտին կանգնած է ժողովրդագրական աղետի առաջ:  Այսօր գյուղն ունի 46 տնտեսություն/200-210 բնակիչ, որոնք շարունակում են մաքառել ու արարել հայրենի հողին կառչած, հավատով ու երազելով, թե հայության հավաքական ուժով շուտով պիտի կարողանան վերածնել երբեմնի աշխույժ ու շեն […]

Նախագահն ընդունել է Կաթողիկոսներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին: Երեւանում առաջիկա օրերին անցկացվելիք կարեւորագույն երկու միջոցառումներից՝ Եկեղեցական-ներկայացուցչական 5-րդ ժողովից եւ Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովից առաջ Հանրապետության Նախագահը, Ամենայն Հայոց Հայրապետը եւ Մեծի Տանն Կիլիկիո Հայրապետն անդրադարձել են աշխարհասփյուռ հայության եւ մայր հայրենիքի […]

Զանգահարեք ՛՛թեժ գիծ՛՛

Քանիցս տեղեկացրել ենք, որ համաձայն ՛՛Սպառողների իրավունքների պաշտպանության մասին՛՛ ՀՀ օրենքի՝ սպառողն իրավունքն ունի 14 օրվա ընթացքում փոխանակել անգամ պատշաճ որակի ապրանքը, եթե վերջինս չի օգտագործվել, պահպանված է ապրանքային տեսքը, առկա է գնումը հաստատող փաստաթուղթը (ՀԴՄ կտրոն կամ ապրանքային չեկ) կամ այն չի կարող օգտագործվել ըստ նշանակության, իսկ եթե սպառողի՝ խանութ դիմելու պահին բացակայում է […]

Հակառակորդի գնդակից զինծառայող է մահացել

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 09:15-ի սահմաններում, ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1990թ. ծնված Մհեր Հովհաննեսի Հակոբյանը: ԼՂՀ պաշտպանության բանակը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Մ. Հակոբյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

ՉԼ. “Ռոման” խոշոր հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին/վիդեո/

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի E խմբում կայացավ ‘’Ռոմա’’ – ԲԿՄԱ եւ ‘’Բավարիա’’ – ‘’Մանչեսթեր Սիթի’’ հանդիպումները: Հռոմում` տեղի ‘’Ռոման’’ սեփական հարկի տակ 5:1 հաշվով ջախջախեց բանակայիններին: Գոլերը՝ Իտուրբե 6, Ժերվինյո 10, 31, Մայկոն 20, Իգնաշեւիչ 50(ինքնագոլ) – Մուսա 82

”Նույնիսկ ծիծաղելի է”

”Մամուլում օրումեջ է հայտնվում այդ թեման, ու շնորհակալ եմ, որ չեն թողնում, որ այդ թեման սպառվի”,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ”Ժառանգություն” խմբակցության քարտուղար Ռուբիկ Հակոբյանն` անդրադառնալով լուրերին, թե իր ու խմբակցության նախկին ղեկավար Զարուհի Փոստանջյանի հարաբերությունները լարված են, քանի որ վերջինս ակտիվորեն քննադատում է քառյակին:  ”Ասեմ, որ Զարուհի Փոստանջյանն արդեն երկրորդ գումարման պատգամավոր է, ինքն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված