14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Տանիքներ են այրվում

Սեպտեմբերի 26-ին, ժամը 08.14-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Խորունք գյուղում այրվում է երեք տան տանիք:Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.42-ին, մարվել՝ ժամը 08.58-ին: Պարզվել է, որ Մանուկյան 1-ին փակուղում այրվել են Կ. Հ.-ի, Զ. Ա.-ի և Մ Ս.-ի տների տանիքները համապատասխանաբար 150 քմ, 30 քմ և 25 […]

Կապրենք, կտեսնենք /վիդեո/

Վերակազմյալ ՀՀՇ անդամ, ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը չի բացառում, որ կմասնակցի հոկտեմբերի 10-ին եռյակի հանրահավաքին: “Շատ հնարավոր է, որպես քաղաքացի` ես շատ միջոցառումների եմ մասնակցում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:  Հարցին, թե հնարավոր է իշխանափոխության սկիզբ դառնա հոկտոմբերի 10-ը, նա ժպտալով պատասխանեց. “Կապրենք, կտեսնենք: Դիտեք նաև տեսանյութը:

Տարոն Մարգարյանը մեկնել է

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Ստեփանակերտի քաղաքապետի հրավերով մեկնել է ԼՂՀ՝ սեպտեմբերի 27-ին ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի օրվան նվիրված տոնակատարությանը մասնակցելու: Այցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաեւ հանդիպումներ կունենա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ: 

Սադոյանից դժգոհ են. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով` Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը վերջերս աշխատանքից ազատել է շուրջ 11 աշխատակցի: Պատճառն այն է եղել, որ աշխատակիցները չեն կարողացել ապահովել համայնքային բյուջեի մուտքերը: Թերթը նշում է նաեւ, որ  Սադոյանի գործելաոճից վերջերս սկսել են դժգոհել նաեւ Երեւանի քաղաքապետարանում, քանի որ նա ոչ միայն չի կարողանում բյուջեի մուտքերն ավելացնել, այլեւ քաղաքացիների բողոքները Կենտրոն […]

Օսիպյանի եղբորորդու գործը պարտակում են. Հրապարակ

“Հրապարակ” օրաթերթի դիտարկմամբ, Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն օրեր առաջ տեղի ունեցած ասուլիսում, աչքը թերթից չկտրելով, ընթերցում էր բացահայտված սպանությունների վիճակագրությունը՝ շրջանցելով չբացահայտվող հանցագործությունները։ Հունիսի 2-ից մինչ օրս չեն կարողանում հայտնաբերել Կարապետյանի տեղակալ Վալերի Օսիպյանի եղբորորդուն, ով կասկածվում է Նուբարաշենում 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին դանակահարելու մեջ։ Երեկվա դրությամբ դեռ նորություն չկար։ Տպավորություն է ստեղծվում, որ ձգձգելով նպատակ […]

Հանրաքվեն՝ 2016-ի գարնանը. Հայկական ժամանակ

Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գեւորգ Դանիելյանը “Հայկական ժամանակ”-ին տված տված հարցազրույցում ասել է, որ սահմանադրական հանրաքվեն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա 2016թ.-ի գարնանը: “Մասնագիտական հանձնաժողովն իր ժամկետների մեջ կավարտի աշխատանքը, եւ եթե ամեն ինչ օրինաչափորեն շարժվի, հանրաքվեն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա 2016 թվականի գարնանը”,-ասել է Գեւորգ Դանիելյանը: Նա անդրադարձել է նաեւ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի նախագծի […]

Դեմիրճյանը ոչ Բերիան էր, ոչ էլ Ստալինը. Առավոտ

Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն, ռեժիսոր Ռուբեն Բաբայանն “Առավոտ” թերթի հետ զրույցում անդրադառնալով Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի անվանափոխության որոշումը սխալ է համարել:  “Որոշումը սխալ է, որովհետեւ բոլոր դեպքերում, եթե համալիրը կրում էր Դեմիրճյանի անունը, այն պետք է պահպանվեր, քանի որ նա իսկապես մեծ ջանքեր թափեց, որ այդ համալիրը լինի: Անկախ այն բանից, որ […]

Թմրանյութը՝ փշալարից կախված

 2014թ. սեպտեմբերի 26-ին, ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ “Հրազդան” քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ս. Ա.-ին այցելության եկած եղբոր՝ Վ. Ա.-ի բերած հանձնունքի միջից հայտնաբերել եւ առգրավել են 3,250 գրամ կշռով 6 հատ դեղապատիճ եւ 11,938 գրամ կանաչավուն զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: Նույն օրը, ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ […]

Դպրոցական համազգեստ հագած պոռնիկը անմեղ օրիորդ չի դառնա. Հայոց աշխարհ

    “Եթե պոռնիկին դպրոցական սրտահույզ համազգեստ հագցնես՝ ճերմակ գոգնոցով ու ճերմակ օձիքով, նա չի դառնա անմեղ օրիորդ. կմնա նույն պոռնիկը, բայց դպրոցական համազգեստով։ Եթե հհշականին հնարավորություն տաս ելույթ ունենալ միտինգում, նա չի դառնա հայրենիքի փրկիչ. կմնա նույն հհշականը, որը հարթակից փողոցային հայհոյանքներ է տալիս քաղաքական հակառակորդների հասցեին։     Ինչպես դա արեց Աբովյանում ՀՀՇ վարչության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ