08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Ժառանգությունը” չի մասնակցում Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի ձեւավորմանը. Ստյոպա Սաֆարյան

 ‘’Եթե ՀԱԿ-ը պատրաստվում է քննադատել սրան-նրան, ուրեմն ‘’Ժառանգությունն’’ էլ պիտի միանա՞ ՀԱԿ-ին ու քննադատի, կամ եթե թույլ-ուժեղ տարբերակումներ են անում, ինչպես օրինակ` Գագիկ Ծառուկյանը, երբ ասել է.’’Ժառանգությունը’’ շատ փոքր է, որ մեզ ասի` ինչ անենք, եթե այդ քաղաքական ուժերը պիտի պարտադրեն ‘’Ժառանգությանը’’, ապա նման ուժերի հետ  ‘’Ժառանգությունը’’ անելիք չունի’’,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ‘’Ժառանգություն’’ խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

Նրա խոսքով` այդ երկու քաղաքական ուժերը եթե որդեգրել են ինչ-որ այլ ուժի նեղելու կամ պարտադրելու գործելաոճը, ուրեմն ստիպված են դա անել առանց ‘’Ժառանգության’’:

‘’Հաստատում եմ այն լուրը, որ ‘’Ժառանգություն’’ կուսակցությունը չի մասնակցում Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի կազմավորմանը’’,- նշեց Ստյոպա Սաֆարյանը` հավելելով, որ թե Հմայակ Հովհաննիսյանի, թե Վարդան Օսկանյանի հարցազրույցները, նրանց չքննադատելու Լեւոն Տեր-Պետրոսյանի կեցվածքը վկայելու են գալիս, որ ընտրությունների վերահսկման միջկուսակցական  շտաբը ոչ թե ընտրությունների հետ է կապված, այլ Ռոբերտ Քոչարյանի:

Նրա համոզմամբ` այն ինչ ընտրություններից պետք է իրենց` ՀԱԿ-ին ու ԲՀԿ-ին,  դա հետեւյալն է` ‘’Ժառանգությունը թող ապահովի այն ձայները, որոնք նրանք տեղամասից դուրս բերել են անազնիվ եղանակով, այ դրա համար առաջարկում է ‘Ժառանգությանը’ դառնալ միջկուսակցական շտաբի անդամ:’’Ժառանգությունը’’ չի ուզում , եւ լավ է անում, որ չի ուզում միանալ այդ շտաբի ձեւավորմանը’’:

‘Ոչինչ թող քվե առնեն, թող մարդ առնեն, թող ‘Ժառանգության’ դեմ հակաքարոզչություն անեն, թող տները մտնեն ու ասեն, որ ‘Ժառանգությունը’  իշխանության հետ է: Սակայն Եվրոպայում ստացած փառահեղ  քաղաքագիտական կրթությունս թույլ է տալիս ինձ վստահել իմ տեսածին ու վերլուծություններին:

Եթե դու տեսնում ես, որ տեղեկատվական դաշտում կան ՀԱԿ-ԲՀԿ համատեղ լրատվական գործակալություններ, եթե տեսնում ես ՀԱԿ-ԲՀԿ համատեղ քարոզչական ակցիաներ, եթե ֆեյսբուքում տեսնում ես, որ երբ ՀԱԿ-ին քննադատում ես, ԲՀԿ-ն է պաշտպանում, եւ հակառակը, եւ վերջապես եթե տեսնում ես ՀԱԿ-ԲՀԿ համատեղ գործողություններ, ապա դա շատ լուրջ է’,- կարծիք հայտնեց Ստյոպա Սաֆարյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ