28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Երիտասարդը ուզում է պատգամավոր դառնալ

image_9889

“Արցախ” ակումբի նախագահ Արման Սարգսյանը մտադիր է իր թեկնածությունը մեծամասնական ընտրակագորվ առաջադրել թիվ 9 ընտրատարածքում: “Ես պատգամավոր եմ ուզում դառնալ, որպեսզի երիտասարդները լավ ապագա ունենան: Տեսեք քանի երիտասարդ կա, որ գործազուրկ է, պիտի մշակվի որեւէ քաղաքականություն”,-ասաց Արման Սարգսյանը Henaran.am-ի հետ զրույցում:

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, այստեղ ԲՀԿ-ից առաջադրվելու է Նապոլեոն Ազիզյանը, իսկ ՀՀԿ-ից գործող պատգամավոր Ռուբեն Սադոյանը:  Ուժեղ մրցակիցները Արմանին չեն մտահոգում, ավելին` չի վախենում: “Ինձ այդ ընտրատարածքում վստահում են, ունեմ թիմ եւ գնալու եմ հաղթելու նպատակով, եւ հավատում եմ, որ ընտրվելու եմ”,-ասաց նա:

Չնայած Արման Սարգսյանը 24 տարեկան է, բայց մինչեւ մայիսի 6-ը կդառնա 25: Նշենք, որ ըստ Հայաստանի ԸՕ-ի, “Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, այլ պետության քաղաքացի չհանդիսացող, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող  յուրաքանչյուր ոք”:

  • քաղաքացի
    12-03-2012 10:49:00

    Արման Սարգսյանը 24 տարեկան է, բայց մինչեւ մայիսի 6-ը կդառնա 25: Նշենք, որ ըստ Հայաստանի ԸՕ-ի, “Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած:

    Արման Սարգսյանը 24 տարեկան է եւ 25 տարեկան կդարնա մայիսի 11-ը, բայց ընտրությունները լինելու են մայիսի 6-ը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ