19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀԱԿ-ը փողերը չի տվել եւ փաստաբանը “տակ” է տվել. Երկիր

Ըստ “Երկիր” օրաթերթի, հարկային պարտավորությունները չկատարելու համար փաստաբան Վարդուհի Էլբակյանի գույքի, մասնավորապես` “Տոյոտա” մակնիշի ավտոմեքենայի վրա արգելանք է դրվել:

Իսկ փաստաբանը հարկային պարտավորությունները չի կատարել, քանի որ իրեն էլ չեն վճարել Հայ ազգային կոնգրեսի անդամ Տիգրան Առաքելյանին փաստաբանական ծառայություններ մատուցելու դիմաց` վարձատրության մի մասը` մոտ 620 հազար դրամ:
“Երկիր”-ի հետ զրույցում փաստաբանը նշել է, թե խոստացել են, որ մոտ օրերս կվճարեն, սակայն կոնկրետ ժամկետ չեն նշել. “Չեն ասել, թե երբ, բայց սպասում եմ, որ մոտ օրերս կվճարվի, ու էս հարցերը կկարգավորվեն”:
Պայմանագիրն ի սկզբանե կնքվել է Տիգրան Առաքելյանի եղբոր հետ: “Վճարումները չգիտեմ ով է կատարել, ենթադրում եմ, որ Կոնգրեսը պիտի կատարեր, սակայն դա ինձ երբեք հուզող հարց չի եղել”,- նշեց փաստաբանը եւ հավելեց, որ ՀԱԿ-ի հետ աշխատում է 2008 թվականի մարտից, եւ մինչ այս նմանատիպ խնդիրներ չեն առաջացել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ