26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ճշմարիտյանը չի գնա խնդրի, բայց եթե առաջարկեն, կմտածի /վիդեո/

ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը ցանկանում է ապագա խորհրդարանում աշխատել: Այսօր երկարատեւ ընդմիջումից հետո Կարեն Ճշմարիտյանն ասուլիս էր հրավիրել: Բուն թեմայից`ՀՀ-ԵՄ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցություններից բացի, լրագրողները Կարեն Ճշմարիտյանին սպասվող խորհրդարականական ընտրությունների հետ կապված հարցեր ուղղեցին:

Ճշմարիտյանն ասաց, որ “Հանրապետական”-ը միակ ուժն է, որը կարող է խնդիրներ լուծել : Սա, նրա խոսքով, պատմությունն է ցույց տվել եւ ուզենք, թե ոչ` դրա հետ պետք է համաձայնվել: Անդրադառնալով համամասնական ցուցակումիր  ընդգրկվելու մասին հարցին, Կարեն Ճշմարիտյանն ասաց, որ ամեն ինչ պարզ կլինի ՀՀԿ խորհրդի եւ գործադիր մարմնի որոշումից հետո:

Henranarn.am-ը հետաքրքրվեց, թե պայմանավորվա՞ ծ է արդյոք 4-5 տարվա “լռությունից” հետո ասուլիսով հանդես գալը նախընտրական տրամադրություններով: Ճշմարիտյանը պատասխանեց, թե պարզապես այս պահին է ասուլիսով հանդես գալու հրավեր ստացել եւ որեւէ քաղաքական նկատառում չկա:  Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում նախարարի աթոռին վերադառնալու հնարավորությանը, Կարեն Ճշմարիտյանը արձագանքեց.

” Ամեն ինչ իր ժամանակն ունի: Պաշտոնի լինելն ու պաշտոնից դուրս գալը չպետք է ինքնանպատակ դառնա, բան ունես անելու, էստեղ ունես` ձգտիր այդտեղ, չունես, վերջացրեցիր` պիտի արժանապատիվ կերպով գնաս, անընդհատ չձգտես”:  Միեւնույն ժամանակ նա նշեց, որ առաջարկի դեպքում կմտածի:

Մասնավորեցմանը, թե գործող կառավարության հետ կցանկանա՞ր աշխտել, նախկին նախարարը պատասխանեց.”Անձերը բացարձակ կապ չունեն, խնդիրներից է կախված: Ես չեմ գնա, չեմ ասի չեմ, խնդրի, բայց եթե առաջարկեն, կմտածեմ”:

Henaran.am-ի այն հարցին, թե այսուհանդերձ, գործադի՞ր, թե օրենսդիր մարմինը կնախընտրի, Կարեն Ճշմարիտյանն այսպես պատասխանեց.”Ինչ որ առումով նաեւ ժամանակաշրջանից է կախված, որտեղ ավելի շատ անելիք  ու հնարավորություն ունենամ: Ինքդ քեզ իրացնելու տեղ որտեղ տեսնես, այնտեղ էլ պետք է գնաս”: Մեր ճշտող դիտարկմանը, թե խոսքը Հայաստանի զարգացման այս փուլի մասին է, պարոն Ճշմարիտյանն ասաց.”Առայժմ` օրենսդիրում”:

Հիշեցնենք, որ Կարեն Ճշմարիտյանը 1999 — 2000թթ եղել է ՀՀ արդյունաբերության և առևտրի, իսկ 2002 — 2007 թթ` առևտրի և տնտեսական զարգացման նախարար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ