27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ֆրանկոֆոնիայի օրվան նվիրված ընդունելություն է տեղի ունեցել արտաքին գործերի նախարարությունում

Մարտի 22-ին ԱԳՆ-ում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի օրվան նվիրված ավանդական ընդունելությունը, որին ներկա էին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված` ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների դեսպաններ, Հայաստանում գործող ֆրանսիական հաստատությունների ղեկավարներ, գիտակրթական ոլորտի բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանն ասաց` “Ինձ շատ հաճելի է հյուրընկալել ձեզ ԱԳՆ հարկի տակ ավանդական դարձած այս ընդունելությանը` Ֆրանկոֆոնիայի օրվա կապակցությամբ:

Տարիներ շարունակ Հայաստանը հստակ քայլերով գնում է դեպի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամակցություն, տարեց տարի առավել ամրապնդելով իր դիրքերը Ֆրանկոֆոն աշխարհում, իր նվիրվածությունը ֆրանկոֆոնիայի արժեքներին: Ամենաթարմ օրինակներից է 2011-ի հոկտեմբերին Երեւանում կայացած ֆրանսախոս քաղաքապետերի համաժողովը, երբ Երեւանի քաղաքապետի հրավերով ամբողջ աշխարհից ավելի քան 150 ֆրանսախոս քաղաքապետեր հավաքվեցին Երեւանում: Այն ցույց տվեց ֆրանսախոս ապակենտրոնացված համագործակցության ուժը եւ հայկական քաղաքներին նոր հնարավորություններ տվեց համագործակցելու իրենց ֆրանսախոս գործընկերների հետ:

Մարտի 15-ից ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում Երեւանում եւ Հայաստանի մարզերում կկազմակերպվեն Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումներ` ավելի քան 250 մշակութային, գեղարվեստական, կրթական եւ բուհական միջոցառումներ”:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ