26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վարդանյանները վստահել են իրենց տնօրեններին. Ազգ

“Գրանդ Հոլդինգի” մամուլի հարցերով պատասխանատու Վահրամ Բրուտյանը “Ազգի” հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու այս ընտրություններում չեն առաջադրվել “Գրանդ Հոլդինգ” ընկերության սեփականատեր Միքայել Վարդանյանի երկու որդիները` Կարեն եւ Միքայել Վարդանյանները: Ըստ պրն Բրուտյանի, Վարդանյաններն այս անգամ որոշել են իրենց փոխարեն առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրել իրենց ձեռնարկությունների գործադիր տնօրեններին, ովքեր լիովին ազատ կլինեն այլ աշխատանքից եւ կկարողանան ամբողջությամբ նվիրվել օրենսդրական աշխատանքին:

5-րդ գումարման խորհրդարանում նրանց գործունության գերխնդիրը լինելու են հայրենական արտադրության եւ երկրի տնտեսության զարգացման շահերը: Այս աշխատանքը Վարդանյանները վստահել են իրենց տնօրեններին, քանի որ իրենք գերզբաղված են` առաջիկա տարիների համար նախատեսված բազմաթիվ բիզնես-ծրագրերով: Վարդանյան եղբայրները մոտակա հինգ տարում պլանավորել են մի քանի հազար նոր աշխատատեղեր ստեղծել Հայաստանում: Նման ծանրաբեռնվածությունը հնարավոր չէ համատեղել խորհրդարանական աշխատանքի հետ: Ահա սա է նման որոշման պատճառը: Ի դեպ, թերթը նկատում է, որ թիվ 40 ընտրատարածքում, որտեղից ընտրվել էր Միքայել Վարդանյանը, մեծամասնական ընտրակարգով որեւէ կուսակցական թեկնածու այս տարի չի առաջադրվել:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ