24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Ուվալնյատի օրը” գիրքը պոռնոգրաֆիկ տարրեր է պարունակո՞ւմ. Երկիր

Արձակագիր Հովհաննես Իշխանյանին իր “Ուվալնյատի օրը” գրքի համար հարցաքննել են Ռազմական ոստիկանությունում, ապա Երեւանի Կենտրոնի քննչական բաժնում: Այս մասին գրում  է “Երկիր” օրաթերթը: ՌՈ-ն որոշել է, որ գեղարվեստական արձակը խեղաթյուրել է իրականությունը, վարկաբեկում է Հայաստանի ԶՈւ-ն, վիրավորում է կրոնը եւ հայ մայրերին: Գիրքը փորձաքննությանն է հանձնվել մշակույթի նախարարության մշակուոային արժեքների փորձագիտական կենտրոն:

Մի խումբ գրողներ տարածել են հայտարարություն, որտեղ ասվում է, որ իրենց ճաշակի թելադրանքին իրավական տեսք տալու համար ուժային կառույցները երկու ամիս ՔՕ-ում հոդված են փնտրում եւ այժմ փորձում են հեղինակի դեմ գործ հարուցել ՔՕ 263 հոդվածով` “Պոռնկագրական նյութեր եւ առարկաներ տարածելու վերաբերյալ”:

“Ուժային կառույցների գրաքննությունը ոչ միայն արշավ է հայ գրողի դեմ, այլեւ ընդհանրապես գրականության եւ արվեստի, ստեղծագործական մտքի եւ երեւակայութայն դեմ, մարդու հիմնարար ազատությունների դեմ”: Գրողները պահանջում են անհապաղ դադարեցնել հալածանքները Իշխանյանի դեմ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ