25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հիտլերին “թույլ չեն տվել” շամպուն գովազդել /վիդեո/

Թուրքական “Marka” գովազդային գործակալությունը դադարեցրել է Ադոլֆ Հիտլերի մասնակցությամբ “Biomen” շամպունի գովազդային հոլովակի ցուցադրությունը, քանի որ այն վիրավորել է երկրի հրեական համայնքին: Այս մասին հաղորդում է “BBC News”-ը:

Գովազդային գործակալությունը հայտարարել է, որ հոլովակը նույնիսկ հանել են իրենց կայքից, իսկ տնօրենը նշել է, որ իրենց գաղափարը սխալ են հասկացել. “Եթե այնտեղ լիներ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը, մարդիկ կմտածեին, թե մենք ծաղրում ենք իրենց, իսկ Հիտլերի դեպքում ասում են, որ մենք նրան գովազդում ենք”:

Ավելի վաղ հրեական  “Turk Musevi Cemaati” կազմակերպությունը եւս քննադատել էր հոլովակը եւ պահանջել գովազդային գործակալությունից` դադարեցնել ցուցադրությունը: Կազմակերպությունը նշել է , որ Հիտլերի կերպարն օգտագործելը գովազդային հոլովակում անթույլատրելի է` ասելով, որ “հրապարակային ներողություն խնդրելը կարող է փոխհատուցել հասարակության գիտակցությանը հասցված վնասը”:

12 վայրկյան տեւողությամբ հոլովակը ցուցադրվել է անցյալ շաբաթ սպոտային հեռուտաալիքներից մեկի եթերում: Հոլովակում օգտագործված են կադրեր Հիտլերի արխիվային ելույթներից: Հոլովակում բռնապետը բացատրում է, որ եթե տաղամարդիկ չեն հագնում կանացի հագուստ, ապա կանացի շամպուն էլ չպետք է օգտագործեն: Դրա համար էլ Հիտլերը խորհուրդ է տալիս “իսկական տղամարդկանց” օգտգործել “Biomen” շամպուն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ