09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստան-Եվրամիություն համագործակցության հանձնաժողովի անդամները ԼՂՀ-ում են

Նոյեմբերի 24-ին Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Հայաստան-Եվրամիություն համագործակցության հանձնաժողովի մի խումբ անդամների` նրա նախագահ Սամվել Ֆարմանյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական   հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին առնչվող հարցեր: ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը ներկայացրել  է ղարաբաղյան հիմնահարցի տարբեր խնդիրների նկատմամբ պաշտոնական Ստեփանակերտի  դիրքորոշումը: Նշելով ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում խորհրդարանական դիվանագիտության դերը` Կարեն Միրզոյանը ընդգծել է միջազգային կառույցներում ԼՂՀ դիրքորոշման օբյեկտիվ և համակողմանի ներկայացման կարևորությունը: Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը և ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ