27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

՛՛Շարժունակության շուրջ գործընկերություն՛՛` օրինական միգրանտի կարգավիճակ. ինչ կտա սա ՀՀ քաղաքացուն

Հայաստանում ԵՄ խորհրդատվական միգրացիոն հարցերով խորհրդատու Էլեոնորա Վերգերն այսօր ՛՛Հայաստանի պետական միգրացիոն քաղաքականությունը, ԵՄ հետ միգրացիոն հարցերով համագործակցության խորացման ընդլայնում՛՛ թեմայով քննարկման ժամանակ ներկայացրեց ԵՄ-ի եւ հայաստանի միջեւ կնքված ՛՛Շարժունակության շուրջ գործընկերություն՛՛ բանաձեւը:

Նրա խոսքով՝ շարժունակությունը եւ միգրացիան ժամանակակից աշխարհում փոխկապակցված են , եւ  ՄԱԿ-ի գնահատականներով՝ 50 միլիոն մարդ անօրինական կարգավիճակով գտնվում է այլ երկրներում:

Նա նշեց նաեւ, որ վերջին տարիներին ԵՄ-ում արձանագրվել է ներգաղթյալների մեծ ներհոսք, որը պայմանավորված է աշխարհում մարդասիրական եւ սոցիալ-տնտեսական ճգնաժամով:

Էլեոնորա Վերգերի խոսքով՝ նման իրավիճակում ԵՄ-ն հասկացավ, որ անիմաստ է փակել ճանապարհները գաղթող  մարդկանց առջեւ, քանի որ ԵՄ երկրներն էլ ունեին դեմոգրաֆիական խնդիրներ, որակյալ մասնագետների կարիք, եւ ԵՄ երկրները ընդունեցին, որ իրենք էլ ունեն միգրանտների կարիք: Ուստի ԵՄ երկրներին անհրաժեշտ եղավ  մշակել  ծրագիր երրորդ երկրների հետ՝ միգրացիոն գործընթացները օրինական ուղու վրա դնելու համար, դրանով իսկ անուղղակիորեն նպաստելով երրորդ երկրների սոցիալ-տնտեսական զարգացմանը:

՛՛Մշակվեց շարժունակության ծրագիրը, որի նպատակն էր միգրացիան ծառայեցնել ԵՄ եւ երրորդ երկների շահերին, խթանել ու բարելավել միգրացիոն գործընթացները՛՛,- ասաց Էլեոնարա Վերգերը՝ հավելելով, որ փաստաթուղթը իրավական տեսակետից պարտադիր բնույթ չի կրում, պարզապես պետք է պատրաստակամություն ԵՄ եւ Հայաստանի կողմից` իրականացնելու այն: Ծրագրին արդեն իսկ միացել է 10 երկիր:

Նա նշեց, որ ծրագիրը կենտրոնացել է չորս հիմնական ուղղությունների վրա, դա շարժունակությունն է՝ միգրանտների  ինտեգրումը համապատասխան  երկրներում, տեղեկացնում է միգրանտներին օրինական միգրացիայի մասին եւ խթանում միգրացիոն գործընթացները:

՛՛Հայաստանը կարող է օգուտ քաղել ծրագրից, եթե հաջող իրականացվեն միգրացիոն հոսքերը, եթե սփյուռքի ներդրումը հայրենիքի զարգացման գործում ավելի ակտիվ լինի՛՛,- ասաց Էլեոնարա Վերգերը: Անդրադառնալով ծրագրի ֆինանսավորման հետ կապված հարցերին Է.Վերգերն ասաց, որ գոյություն ունի ծրագիրը ֆինանսավորող երկու մարմին՝ Եմ եւ մասնակից պետություն:

՛՛Ինչ կտա այդ ծրագիրը հայ քաղաքացուն՛՛ հարցին Է.Վերգերը պատասխանեց, որ այս ծրագիրը նոր է ԵՄ համար, եւ այն պետք է շահ բերի երեք կողմերին էլ՝ ԵՄ երկրներին, երրորոդ երկրին եւ քաղաքացուն:

՛՛Հայաստանի համար կարող են մի քանի առավելություններ լինեն, եթե այս ծրագիրը հաջողությամբ իրականացվի: Կկարգավորվի աշխատանքային միգրացիան, միգրանտները հաջողությամբ կինտեգրվեն  Եմ երկրներում, դա կարող է հայ միգրանտին նոր հմտություններ ստանալու հնարավորություններ տա, կամ բարձր աշխատավարձ, Հայաստան կբերի արտասահմանյան ներդրումներ եւ կկանխի մտավոր արտագաղթի երեույթը՛՛,- ասաց Է.Վերգերը՝ հավելելով, որ կաշխուժանա շրջանառու միգրացիան, եւ միգուցե հնարավորություն ստեղծվի, որ վերադարձող միգրանտները հայրենիքում  մանր բիզնեսով զբաղվեն, վերջապես կնվազի թրաֆիքինգի վտանգը, եւ հայ միգրանտները զերծ կմնան ԵՄ երկրներում ապօրինի կարգավիճակով հայտնվելու կարգավիճակից:

՛՛Այս ծրագրի նպատակն է օրինականացնել բնական եւ ժամանակավոր միգրացիան, այլ ոչ մշտական միգրացիան, այս գործընթացը միտված է խթանելու շարժունակությունը, միգուցե հոսքերն ավելի կաշխուժանան, բայց չեմ կարող ասել արտագաղթ կլինի, թե ոչ՛՛,- կարծիք հայտնեց Է.Վերգերը:

ՏԿՆ միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը նշեց, որ այդ ծրագիրը ստորագրվել է անցյալ տարի հոկտեմբերի 27-ին, Լյուքսեմբուրգում ՀՀ արտգործնախարարի կողմից: Այդ փաստաթուղթը պարտադրանք չունի, պարզապես ԵՄ եւ երրորդ երկրները պետք է պատրաստակամություն հայտնեն, որ այդ ծրագիրը կոնկրետանա եւ կիրառվի:

Նա նշեց, որ վարչապետի որոշմամբ՝ ստեղծվել է միջգերատեսչական խումբ, որի նպատակն է դիտարկում իրականացնել այդ գործընթացի նկատմամբ, հնարավոր է ստեղծվի իրավասու պետական մարմին, որը կքննարկի ՛՛Շարժունակության շուրջ գործընկերություն՛՛ բանաձեւը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ