01 Հունիսի, Երկուշաբթի, 2020
KFC

Դանակահարություն Երեւանի պետական համալսարանում. տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

image_8828

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, քիչ առաջ պետհամալսարանում դանակահարություն է եղել: Ըստ նախնական տեղեկությունների, հենց ճեմասրահում, ռեկտորի աշխատակազմի ղեկավարի Ալիկ Ղարիբյանին պատկանող պատճենահանման կետի աշխատողները դանակահարել են 3 ուսանողի, որոնցից մեկի  վիճակը ծայրահեղ ծանր է:

Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, ապրիլի 3-ին, ժամը 14.10-ին,  հիվանդանոցից ոստիկանության Մարաշի բաժանմունքում  ահազանգ է ստացվել, որ Երեւանի պետական համալսարանի մոտից որովայնի վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել  1990 թ. ծնված  Սարգիս Նազարեթյանը:

“Ժամը 15.30-ին հիվանդանոցից կրկին ահազանգ է ստացվել. նույն վայրից եւ համանման վնասվածքով  բուժօգնության է տեղափոխվել  1992 թ. ծնված  Գոռ Խաչատրյանը:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի 1-ին հարկում անհայտ անձը սուր կտրող գործիքով մարմնական վնասվածքներ է պատճառել Ս. Նազարեթյանին եւ Գ. Խաչատրյանին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն”,-Henaran.am-ին տեղեկացրին ոստիկանությունից:

KFC

Արխիվ

Հունիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ