25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Վիրավորվել են զինծառայողներ. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` մարտի 31-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի պաշտպանական դիրքերում հակահետեւակային ականի պայթյունից ծանր վիրավորվել են երեք ժամկետային զինծառայողներ:

Թերթը նկատում է, որ թեեւ արգելվում է այդ հատվածում քայլել, քանի որ տարածքն ականապատ է, այնուամենայնիվ զինծառայողներն անհասկանալի պատճառներով բարձրացել են ականի վրա:

Արդյունքում շարքային զինծառայողներ Խորեն Սարիբեկյանը, Հովհաննես Վարդանյանը եւ ավագ լեյտենանտ Մարատ Գրիգորյանը հոսպիտալացվել են: Համաձայն թերթի տեղեկությունների` անգամ զինծառայողներից մեկի ոտնաթաթը պոկվել է, վերջինիս վիրահատել են զինվորական հոսպիտալում:

Թերթի տեղեկությունը հաստատել է նաեւ ՀՀ ՊՆ քննչական ծառայության մամլո խոսնակ Մերի Սարգսյանը` հավելելով որ դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ 365 հոդվածի 1-ին մասով` մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ