29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Վաշինգտոնում

image_8237

Ապրիլի 18-ին Վաշինգտոնում` ԱՄՆ Կոնգրեսի հարևանությամբ` Քեփիթլ Հիլլում գտնվող Բարեփոխման լյութերանական եկեղեցու սրահում, տեղի է ունեցել “Հայոց ցեղասպանության ականատեսներ” խորագրով ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը: Ցուցահանդեսը բացվել է “Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարանի” ջանքերով, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության գերմանացի ականատեսների` մինչ այժմ անհայտ կամ քիչ հայտնի լուսանկարներ:

Բացման արարողությանը ներկա էին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ա.Պողոսյանը, ՀՀ դեսպանության եւ ԱՂՀ ներկայացուցչության աշխատակիցներ, լյութերանական եկեղեցու հոգեւորականներ, հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հայրեր, համայնքային կազմակերպությունների ղեկավարներ եւ հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսի բացման խոսքում դեսպան Մարգարյանը մասնավորապես նշել է, որ նման միջոցառումները Հայոց Եղեռնի զոհերի հիշատակի նկատմամբ հարգանքի տուրք մատուցելուց բացի հետագա ցեղասպանությունների հնարավորությունը կանխարգելելու կարեւոր առաքելություն են կատարում: Նա շնորհակալություն է հայտնել Բարեփոխման լյութերանական եկեղեցուն ցուցահանդեսն իրենց մոտ անցկացնելու համար:

Բարեփոխման լյութերանական եկեղեցու առաջնորդը կարեւորել է Ցեղասպանության զոհերի ոգեկոչումը։ Նա համոզմունք է հայտնել, որ հավատացյալների համայնքը պետք է իրազեկվի 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին:

Վաշինգտոնի “Հայկական ազգային ինստիտուտի” տնօրեն Ռ.Ադալյանը ներկայացրել է ցուցանմուշները եւ հակիրճ պատմական ակնարկ կատարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ