26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մարքսիստը՝ նախագահական ընտրությունների գլխավոր ՛՛ռեպետիցիայի՛՛ մասին

Այս պառլամենտական ընտրությունները  նախագահական ընտրությունների գլխավոր ռեպետիցիան է: Այստեղ է որոշվում, թե ով ինչ գաղափարական կարողություններ ունի, ով ինչ քաղաքական կշիռ ունի: Ամփոփելով քաոզարշավի առաջին փուլը՝ լրագրողներին ասաց մարքսիստ Դավիթ Հակոբյանը:

Նրա խոսքով՝ քարոզարշավի առաջին կեսը հայկական իրականության գաղափարական սնանկության արտացոլումն էր`  ոչ մի կուսակցություն ոչ մի գաղափարական հենքով հանդես չի գալիս հասարակության առաջ, այն դեպքում, երբ վտանգված է հայկական քաղաքակրթությունն ընդանրապես:

Մարքսիստի համոզմամբ՝ բացի սոցիալական խոստումներից, դատարկ քաղաքական մտահոգություններից ոչինչ ավելին չեն տալիս, ինչը ողբերգություն է եւ չարիք:

՛՛Գաղափարախոսությունը դա քաղաքականության աստվածն է, սակայն ոչ ոք չի խոսում նոր տնտեսական քաղաքականություն սկսելու մասին, նոր ազգային մոտեցումների մասին, այն դեպքում, երբ հայկական դիվանագիտությունը տանուլ է տրված: Չկա հայեցակարգային մոտեցում: Տիրում է տերտերաբանություն եւ խաբեբայություն՛՛,- ասաց Դավիթ Հակոբյանը:

Մարքսիստը նշեց, որ  իր քարոզարշավի ընթացքում ինքը դիմում է իր ընտրողներին, որ ազգի հետագա ճակատագիրը իրենց ձեռքերում է , եւ որ դրված է հայկական քաղաքակրթության լինել-չլինելու հարցը, այլ ոչ՝ քաղաքական մանդատների հարցը:

՛՛Ազգը հիասթափություն  է ապրում իր քաղաքական առաջնորդներից: Անարդյունավետ եմ համարում աքլորական հինգ րոպեանոց ճառերը, ահա ինչու ընտրել եմ հանդիպումներ  հիմնարկ-ձեռնարկությունների, բուժհաստատությունների, կոլեկտիվների  հետ՛՛,- ասաց Դավիթ Հակոբյանը: Նա շեշտեց, որ տեղական ինքնակառավարման մարմնինները, անկախ այն բանից դաշնակցականներ են, թե հանրապետականներ, բարձր մակարդակով են ընդունել իրեն քարոզարշավի շրջանակներում եւ հարգալից են եղել՝ աջակցելով մարքսիստի հանդիպումներին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ