23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Որ էս գլխից արդեն ասում են` կեղծվելու է, վկայում է նրանց թուլության մասին. հոգեբան

  

“Այսօր իշխանությունները կյանքի իրական պատկերն ավելի կավ գիտեն, քան ընդդիմությունը, որն ասում է` ես ձեզ ազատություն կտամ”,- լրագրողների հետ հանդիպմանը Հենարան” մամուլի ակումբում ասել է գրականագետ Վարդան Դեւրիկյանը:

 Ըստ նրա, մարդիկ հոգնել են ազատությունից, նրանք կարող են իրենց ազատությունը դրսեւորել, օրինակ, հեռուստացույց  նայելով  կամ ընդդիմադիր մամուլ կարդալով:  Հայաստանի  ամենամեծ ողբերգությունը, Դեւրիկյանի խոսքով, այն է, որ մարդիկ ուզում են ազատությունից բացի, այլ բան ունենալ:

 Անդրադառնալով Henaran.am-ի այն նդիտարկմանը, թե  ընդդիմությունն արդեն իսկ հայտարարում է, թե մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները կեղծվելու են, Վարդան Դեւրիկյանն ասել է, որ ցանկացած քննադատություն օգտակար է, անգամ եթե այն անհեթեթ լինի:

 Ասուլիսի մյուս բանախոսը` հոգեբան Սամվել Խուդոյանն  էլ նշել է, թե ցանկացած ընդդիմության ֆունկցիան բացասական երեւույթները նկատելն ու դա հասարակությանը ճոխացրած ներկայացնելն է :”Ընդդիմությունն ընդհանրապես պետք է բացասական խոսի, բայց,  որ էս գլխից արդեն ասում են` կեղծվելու է, դա վկայում է նրանց թուլության մասին,-նշել է նա”:

 Հոգեբանն ասել է, նաեւ որ նման հայտարարությունները նաեւ զգոնացնող ազդեցություն կարող են ունենալ:

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ