08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ժողովրդական տոնախմբություն` Շուշիի բերդի մոտ

Մայիսի 9-ին Շուշիի ‘Հին այգում’ (Շուշիի բերդի հարակից տարածքում) Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված Ժողովրդական տոնախմբություն է կազմակերպվել: ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված տոնախմբությունը ուղեկցվում էր հայկական երգ ու պարով: Առանձին տաղավարներում ներկայացված էր արցախյան մշակույթը:

Առանձին տաղավար ուներ նաեւ  ‘Նարեկացի’ արվեստի Միության Շուշիի կենտրոնը, որտեղ ներկայացվել էին  ‘Նարեկացի’ արվեստի Միության Շուշիի կենտրոնի սաների աշխատանքները:  Իրենց աշխատանքներն էին ներկայացրել կենտրոնի գեղանկարչության, մանրանկարչության, արտթերապիայի, ասեղնագործության, փայտագործության ու լուսանկարչության խմբակների սաները: Ներկաները բոլորն էլ տպավորված էին թե ՆԱՄ կենտրոնի սաների աշխատանքներով, թե մյուս տաղավարներով:

Միջոցառման ընթացքում հորդ անձրեւ սկսվեց, ինչը, սակայն,  չփչացրեց  հարյուրավոր մարդկանց տոնական տրամադրությունը, եւ միջոցառումն ընթացավ իր բնականոն հունով:

Henaran.am-ին հաղորդում են Նարեկացի արվեստի միության լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ