11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Արծվիկ Մինասյանը հանդես կգա հայտարարությամբ

Արծվիկ Մինասյանն այսօր հանդես կգա հայտարարությամբ` ի պատասխան DIY ակումբի ներկայացուցիչների այն մեղադրանքին, թե վերոնշյալ ակումբի պայթեցումը հովանավորվել է Դաշնակցության, մասնավորապես ՀՅԴ պատգամավորներ Արծվիկ Մինասյանի եւ Հրայր Կարապետյանի կողմից: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Հիշեցնենք, որ  մայիսի 8-ին, առավոտյան ժամը 5:30-ի սահմաններում պայթեցրել են Փարպեցի 14/11 հասցեում գտնվող, Ծոմակ Օգանեզովային պատկանող ՛՛DIY փաբը՛՛: Իսկ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ակումբի ներկայացուցիչները հայտարարել են, որ ակումբի պայթյունի հեղինակներին գրավի դիմաց ազատ են արձակել, իսկ գրավի գումարը տրամադրել են ՀՅԴ պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Հրայր Կարապետյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ