19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մինչեւ շենքը սարքեն, ես կգնամ Հայաստանից. կոնդեցիները դեռ բնակարան չունեն /վիդեո/

Այս հինգշաբթի էլ կառավարության շենքի բակը մարդաշատ էր: Ամենատարբեր խնդիրներ ունեցող քաղաքացիները` խաղաղ պայմաններում բանակում զոհված զինծառայողների հարազատները, պետական գերակա շահի անվան տակ իրենց բնակարաններից զրկվածները ամեն հինգշաբթի հավաքվում են այստեղ արդարություն պահանջելու:

“Չորս տարի ա անօթեւան ենք, մեր տները ոչ սարքում են, ոչ էլ… Չորս տարի ա նույն բանն են ասում, վարձերը տալիս են, ժողովրդի ձենը կտրում, ինչքա՞ն կարելի ա վարձ տալ, մենք հո՞չենք եկել էստեղ մուրալու: ԾԻԳ-ի պետը խաբեց, քառակուսիները, իմը 150 էր` տվեցին 110-120, հայաթները չհաշվեցին: Մենք էսօր փողոցում ենք մնում, վարձով ենք ապրում: Երեւի մինչեւ շենքը ըլնելը ես Հայաստանը լքեմ: 46 տարեկան տղա եմ, էսօր կամ, վաղը` չկամ” ,- Henaran.am-ին իր խնդիրը ներկայացրեց Գարեգին Սաֆարյանը:

Կոնդեցի 215 ընտանիք դեռ սպասում է այն բազմաբնակարան շենքի կառուցմանը, որտեղ նրանք բնակարաններ պետք է ստանան: Կառուցապատող “Դաուն Թաուն” ընկերությունը, որը պարտավորվել էր 4-ամյա ժամկետում իրականացնել շինարարութունը, չի կատարել ստանձնած պարտավորությունները:

Կառավարության նիստից հետո մեկնաբանելով խնդիրը` Կամո Արեյանը լրագրողներին ասաց, որ ընկերությունը բնակիչներին վճարել է ապրիլ ամսվա վարձավճարը , այժմ անվանափոխության գործընթացն է իրականացվում: “Կամրագրվեն կոնկրետ ժամկետներ եւ պարտավորություններ”,-հավաստիացրեց Երեւանի փոխքաղաքապետն ու հավելեց, որ սեղմ ժամկետում բոլոր խնդիրները կհստակեցվեն:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ