24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Հանրապետություն”-ը առանց համագումարի կլքի ՀԱԿ-ը. Ժողովուրդ

“Հանրապետություն” կուսակցությունն այսօրվա նիստում որոշելու է Հայ ազգային կոնգրեսի կազմում իր մնալ-չմնալու հարցը: Այս մասին գրում է “Ժողովուրդ” թերթն ու հիշեցնում, որ Աժ պատգամավորի իր մանդատից հրաժարվելու մասին հայտարարություններից հետո “Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը չէր բացառել, որ իրենք դուրս կգան նաեւ ՀԱԿ-ից: Սակայն, ըստ նրա, դա պետք է որոշել կուսակցությունով:

Թերթը նշում է, որ “Հանրապետության” կայացվելիք որոշումը վտանգված է. բանն այն է, որ այս կուսակցությունը, հակառակ իր կանոնադրության եւ օրենսդրական պահանջի, 2005թ. հետո համագումար չի անցկացրել: Մինչդեռ նրանք պարտավոր էին 2 տարին մեկ անգամ համագումար անել:

Դեռ ավելին, “Հանրապետություն” կուսակցության` 2005թ. ձեւավորված քաղխորհրդի անդամների մի մասն այս տարիներին հեռացել է: Այս կուսակցության աշխատակազմի ղեկավար Արտակ Զեյնալյանից թերթը փորձել է ճշտել` արդյոք իրենց քաղխորհրդի որոշումը կլինի իրավաչափ: Զեյնալյանը խոստացել է պատասխանել ավելի ուշ, ու այլեւս չի պատասխանել հեռախոսազանգերին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ