26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մոմ է վառել ԲՀԿ-ի համար, ընտրել՝ ՀՀԿ-ին

“Գնացի եկեղեցի, մոմ վառեցի, ներողություն խնդրեցի, որ խաբել եմ ՕԵԿ-ին, ԲՀԿ-ին”,-ասաց չարենցավանցի մի ընտրող:

Henaran.am-ի լրագրողին նա պատմեց, որ ընտրակաշառք է ստացել երկու կուսկացություններից` ՕԵԿ-ից եւ ԲՀԿ-ից: “Ամեն մեկը 15 հազարական դրամ էր տալիս մեծամասնական եւ համամասնական թեկնածուների քվեարկելու համար:

60 հազար դրամ մտավ մեր ընտանիքը, բայց ՕԵԿ-ին համամասնականով կինս չքվեարկեց”,-ասաց մեր զրուցակիցը: Ըստ նրա, ՕԵԿ-ից դժգոհություններ շատ կային, եւ որոշեցին քվեարկել ՀՀԿ-ին:

“Դե կոալիցիա ա, ինչ տարբերություն, կարեւորը Աստված կների ինձ, բա սոված չէինք մնա”,-ասաց 26-ամյա ընտրողը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ