23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Արտագնա աշխատանքը նպաստում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ներմուծմանը Հայաստան

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը այնպիսի հիվանդություն է, որը առողջականից առավել շուտ բերում է հոգեբանական հիվանդություններ: ՀՀ-ում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակակիրների հաշվառումը Հայաստանում սկսվել է 1988 թվականից: Այդ մասին Հենարան մամուլի ակումբում հայտարարեց  ‘’Իրական աշխարհ, իրական մարդիկ” ՀԿ հիմնադիր, բժիշկ-փորձագետ Հովհաննես Մադոյանը:

Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի տարեգրությունը ներկայանում է հետևյալ կերպ՝1988` ՄԻԱՎ վարակի առաջին գրանցված դեպքը. վարակման ուղին` հետերոսեքսուալ ճանապարհ, 1989` մահվան առաջին գրանցված դեպքը ՁԻԱՀ-ից, 1990` թմրամիջոցների ներարկային օգտագործման ճանապարհով վարակման առաջին գրանցված դեպքը, 2001` երեխաների շրջանում ՄԻԱՎ վարակի և ՁԻԱՀ-ի առաջին գրանցված դեպքերը, 2010` թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում ՄԻԱՎ վարակի տարածվածությունը մոտ 6,5%:

Հովհաննես Մադոյանը նշեց, որ 1988թ. մինչև 2012թ. ապրիլի 30-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1226 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 182-ը` 2011 ընթացքում:
ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 864 մարդ (70,5%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 362 դեպք (29,5%): ՄԻԱՎ վարակի 23 դեպք (1,9%) է արձանագրվել երեխաների մոտ:

ՄԻԱՎ-ով վարակվածների 56,9%-ը 25-39 տարիքային խմբում է:

‘’ Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը (55,1%) և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (35,8%): Սրանցից բացի, արձանագրվել են հոմոսեքսուալ ճանապարհներով, մորից երեխային և արյան միջոցով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր’’,- նշեց բանախոսը:

ՄԻԱՎ վարակով հիվանդներից 596-ի մոտ (կին` 141, երեխա` 11) ախտորոշվել է ՁԻԱՀ, ընդ որում 87-ի մոտ՝ 2011թ. ընթացքում: Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 277 դեպք: Մահացածների թվում կան 46 կին և 5 երեխա:

Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով բոլոր վարակվածները եղել են տղամարդիկ, ընդ որում՝ նրանց մեծամասնությունը ժամանակավոր բնակվել և, հավանաբար, ՄԻԱՎ-ով վարակվել է ՌԴ-ում ու Ուկրաինայում: Բացի այդ, բոլոր ՄԻԱՎ վարակով հիվանդ տղամարդկանց մեծամասնությունը (51,3%) նույնպես թմրամիջոցների ներարկային օգտագործող է, իսկ գրեթե բոլոր կանայք վարակվել են սեռական ճանապարհով (98,3%):

ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է մայրաքաղաք Երևանում՝ 492 դեպք, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի 40,1%-ը: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի թվով երկրորդ տեղում Շիրակի մարզն է՝ 10,6%: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի հաշվարկը 100 000 բնակչի հաշվով ցույց է տալիս, որ ամենաբարձր ցուցանիշը Շիրակում է՝ 46,2, որին հաջորդում են Երևանը, Լոռու, Արմավիրի մարզերը, համապատասխանաբար 44,1; 40,5; 35,9:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3500:

Ըստ Մադոյանի, ՀՀ-ն ՄԻԱՎ-ի տարածման առումով բարվոք վիճակում է, սակայն ցավոք,  գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ ՄԻԱՎ-ի աճի տեմպերն արագ աճում են: Որպես օրինակ է բերվում ՀՀ բնակչների մեծ մասի արտագնա աշխատանքը դեպի Ռուսաստան, որը բարձրացնում է Հայաստանի խոցելիությունը համաճարակի նկատմամբ:

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետ Ժակլին Հակոբյանը շեշտեց, որ ՄԻԱՎ-ով վարակվում են այն մարդիկ, որոնք դրսեւորում են ոչ անվտանգ սեռական կյանք կամ ոչ անվտանգ թմրամիջոցների ընդունման պարագայում:

‘’Նման մարդիկ պետք է հետազոտվեն, որպեսզի  վաղ շրջանում հայտնաբերելով վարակը, հնարավոր լինի կառավարելի դարձնել կանխարգելիչ բուժումը: Այդ բուժումը երեք դեղամիջոցների համադրմամբ, այդ բուժումը ցմահ է: Առայժմ չկա այն մեթոդը, որը իսպառ կհանի այդ վիրուսը օրգանիզմից’’,- նշեց Ժակլին Հակոբյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ