27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Պատգամավորը նույնպես մասնակցեց “թանգարանային գիշերվան”

“Թանգարանային գիշեր”  ծրագրի շրջանակներում մայիսի 19-ին աշխուժությունն էր նաեւ մարզերում: Կապանի Շմավոն Մովսիսյանի անվան պատմության թանգարանում կին ստեղծագործողների աշխատանքների ցուցահանդես էր կազմակերպվել: Ցուցահանդես էր այցելել նաեւ ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանը: Նա հավանեց կանանց  ճկուն մտքի աշխատանքները` ծղոտից, կաշվից, չոր ծաղիկներից:

Իսկ երբ պատգամավորը ցանկություն հայտնեց գնելու գեղանկարչական մի քանի աշխատանք, կանայք, որոնք ոգեւորվել էին  նրա անակնկալ այցից` ասացին, որ կնվիրեն:

Սակայն Վահե Հակոբյանը հրաժարվեց` ասելով, որ թող կապանցիները առաջիկա օրերին հիանալու, արվեստից ներշնչվելու հնարավորություն ունենան: “Ես ցանկություն հայտնեցի գնել, որպեսզի նվիրեմ թանգարանին”,-ասաց Վահե Հակոբյանը:

Նշենք, որ թանգարանը վերջերս նորոգվել է  Զանգեզուրի պղնձամոլեբդինային կոմբինատի աջակցությամբ: Նախատեսված է նաեւ մոտ ապագայում այստեղ հանքարդյունաբերությանը նվիրված  ցուցասրահ բացել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ