26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բոյկոտողները կտուժեն. Հայոց աշխարհ

Ըստ “Հայոց աշխարհ”-ի, Հայաստանի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է հարցին, թե ինչպե՞ս է գնահատում փաստը, որ ՀԱԿ-ը եւ “Ժառանգությունը”  բոյկոտեցին 5-րդ գումարման խորհրդարանի անդրանիկ նիստը։

“Իրենց խնդիրն է։ Մի բան կարող եմ ասել՝ տեւական բոյկոտներից միշտ տուժել են այն քաղաքական ուժերը, որոնք գնացել են այդ ճանապարհով, որովհետեւ նախեւառաջ իրենց է պետք աշխատել եւ հասարակությանը ներկայացնել իրենց աշխատանքը Ազգային ժողովում։

Պատմությունը ցույց է տալիս, որ այն քաղաքական ուժերը, որոնք գնում են բոյկոտի ճանապարհով՝ նրանց մասին մոռանում է հասարակությունը։ Դրա վառ օրինակը թե “Արդարություն” դաշինքի, թե նախորդ խորհրդարանում “Ժառանգության” նախադեպն է”,- հայտարարեց Շարմազանովը՝ կարծիք հայտնելով, որ նոր խորհրդարանի նորամուտը “բոյկոտով” սկսած մրցակից-հակառակորդների սույն քաղաքական ակցիան, այնուամենայնիվ, երկար չի տեւի։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ