20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ամեն ինչ հնարավոր է

«Վարդապե՛տ, քեզ մոտ բերեցի որդուս, որին մի համր չար ոգի բռնել է. եւ ուր պատահում է, նրան գետին է զարկում. փրփրում է, ատամներն է կրճտացնում եւ ապա չորանում մնում է։ Քո աշակերտներին ասացի, որ հանեն, բայց չկարողացան հանել այն»։ Նա պատասխանեց նրանց եւ ասաց.

«Ո՛վ անհավատ սերունդ, մինչև ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ, մինչև ե՞րբ ձեզ պիտի հանդուրժեմ. բերէ՛ք նրան ինձ մոտ»։ Եւ նրան բերեցին իր մոտ։ Երբ չար ոգին նրան տեսավ, իսկույն ուժգին ցնցեց տղային, որը, գետին ընկնելով, թավալվում էր ու փրփրում։ Յիսուս հարցրեց նրա հորը եւ ասաց.

«Ինչքա՞ն ժամանակ է անցել այն օրվանից, ինչ այդ նրան պատահել է»։ Եւ նա ասաց. «Մանկությունից։ Շատ անգամ չար ոգին կրակի և ջրի մէջ է նետում նրան, որ կործանի. արդ, եթե մի կերպ կարող ես, օգնի՛ր մեզ, Տե՛ր, գթալով մեզ»։ Եւ Յիսուս նրան ասաց. «Ասացիր՝ եթե կարող ես. ամեն ինչ հնարավոր է նրա համար, ով հավատում է»։ Երեխայի հայրը իսկույն աղաղակեց եւ ասաց. «Հավատում եմ, օգնի՛ր իմ անհավատությանը»։

Երբ Յիսուս տեսավ, որ ժողովուրդը իրար վրա է հավաքվում, սաստեց պիղծ ոգուն եւ ասաց. «Դո՛ւ, հա՛մր եւ խո՛ւլ ոգի, ես հրամայում եմ քեզ, դո՛ւրս ելիր նրանից եւ այլեւս չմտնես դրա մեջ»։ Եւ չար ոգին ճչաց, ուժգին ցնցեց նրան ու դուրս ելավ, պատանին մեռելի պես եղավ, այն աստիճան, որ շատերը ասացին, թե մեռավ։ Յիսուս բռնեց նրա ձեռքից, բարձրացրեց նրան, եւ նա ոտքի կանգնեց։ Երբ Յիսուս տուն մտա, աշակերտները, առանձին, հարցրին նրան. «Ինչո՞ւ մենք չկարողացանք հանել դրան»։ Եւ նա նրանց ասաց. «Այդ տեսակը ուրիշ բանով չի ելնի, եթե ոչ ծոմապահությամբ ու աղոթքով»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ