24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դու էլ արա

«Մի մարդ Երուսաղէմից Երիքով էր իջնում և ընկավ ավազակների ձեռքը, որոնք նրան մերկացրին, վիրավորեցին և կիսամեռ թողեցին ու գնացին։ Պատահեց, որ մի քահանա նույն ճանապարհով իջնի. նրան տեսավ և թողեց անցավ. նույնպես և մի ղևտացի նույն տեղով անցնելիս, տեսավ և թողեց անցավ։

Մի սամարացի, որ ճանապարհորդում էր, եկավ նույն տեղով նրա մոտ և տեսնելով նրան՝ գթաց։ Եւ մոտենալով՝ կապեց նրա վերքերը, վրան ձեթ ու գինի ածեց և դնելով նրան իր գրաստի վրա՝ տարավ մի իջևան և խնամեց նրան։ Եւ հաջորդ օրը, երբ դուրս էր գալիս այնտեղից, իջևանատիրոջը երկու դահեկան հանեց տվեց եւ ասաց.

«Խնամի՛ր նրան և ինչ որ ծախսես դրա վրա, իմ մյուս անգամ գալուն կհատուցեմ քեզ»։ Արդ, ըստ քեզ, այդ երեքից ո՞րը մերձավորի պես վերաբերվեց նրան, ով ավազակների ձեռքն էր ընկել»։ Եւ սա ասաց. «Նա, ով նրան բարիք արեց»։ Հիսուս նրան ասաց. «Գնա՛ եւ դու նու՛յն ձևով արա»։

Ավետարան ըստ Ղուկասի 10:30-37

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ