25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Աստված բժշկեց ոսկորների և թոքերի քաղցկեղից. անհավանական վկայություն. crossnews.am

Ազգությամբ ամերիկացի Հոլ Հարթը վկայում է, թե ինչպես անհավանական ու հրաշալի կերպով Աստված բժշկեց իրեն ոսկորների և թոքերի քաղցկեղից, պատմում է crossnews.am-ը:

«Կան բժիշկներ, ովքեր հավատում են Աստծո զորությանը, կան նրանք, ովքեր հավատում են բժշկությանը,- ասում է նա:- Իսկ ես պարզապես հավատում էի, որ Աստված կբժշկի ինձ, և Նա արեց դա»:

2008թ-ի վերջին 43-ամյա Հարթը, ով իրեն համարում էր լիակատար առողջ մարդ, հանկարծ սկսում է թուլություն զգալ, տաքությունը բարձրանում է մինչև 40 աստիճան: Բժիշկների այցելելուց և ռենտգեն անելուց հետո Հարթը իմանում է, որ ունի թոքերի քաղցկեղ: Անհապաղ  վիրահատությունից հետո նրա թոքի մի մասը հեռացնում են:

Թվում էր, թե ամեն բան անցել է, նախկին քաղցկեղից հետք չկա, սակայն 2011թ-ի սզկբին ցավերը կրկին սկսվում են:

«Երբ քեզ մոտ կա հիվանդություն, դու ինքդ արդեն զգում ես դա»,- ասում է Հարթը: Մի քանի մասնագետների այցելելուց հետո նա իմանում է, որ քաղցկեղը տարածվել է մարմնով մեկ:

«Ես նախկինում երբեք այդքան հաճախ չէի շփվել Աստծո հետ, ինչպես այն ժամանակ,- պատմում է նա:- Բժիշկն ասում էր, որ կցանկանար ինձ համար ավելին անել, սակայն արդեն ուշ էր»:

Հարթը հավաքում է իր ընտանիքը՝ կնոջն ու երեխաներին, որ միասին աղոթեն: Նա հրաժարվում է քիմիաթերապիայից և ասում է իր բժշկին, որ Աստված կբժշկի իրեն:

«Բժիշկն ինձ նայեց այնպես, ասես խելագարի էր տեսնում: Ես, սակայն, համոզվածություն ունեի, որ եթե Աստված բժշկել է Ղազարոսին մահից չորս օր անց, բժշկել է բորոտին, տվել է Պետրոսին հավատք՝ ջրի վրայով քայլելու, եթե Նա այսօր, վաղը և հավիտյան նույնն է, եթե Նա արել է այդ հրաշքները դարեր առաջ, ուրեմն նույնը կարող է անել այսօր»:

2013թ-ի հունվարին Հարթը սկսում է բուժումներ ընդունել: Բժիշկները դա անում են պարզապես նրա կյանքը մի փոքր երկարացնելու համար:

Սակայն արդեն մարտին նա թեթևություն է զգում: Իսկ ապրիլին, հերթական հետազոտման ժամանակ, բժիշկներն այլևս քաղցկեղի ախտանիշ չեն գտնում, ինչն ապշեցնում է անգամ ամենափորձառու մասնագետներին:

«Դա իրականում մեծ հրաշք էր: Ես նախկինում նման դեպքի ականատես չեմ եղել: Նա հավատում էր այն ամենին, ինչ արել էր Աստված, և ես հավատում եմ, որ այդպես էլ եղավ՝ Աստված բժշկեց»,- ասում է Հարթի առողջությամբ զբաղվող բժիշկներից մեկը՝ Ջոյ Օ’Մարան:

Մեկ այլ մասնագետ ասում է, որ այն բուժումները, որ Հարթն անցել է, արդյունավետ են, սակայն նման արդյունավետ բուժում դեռ չի եղել: Սա էլ մեկ այլ ապացույց է, որ աղոթքը, անպայմանականորեն, իր կարևոր դերն ունի Հարթի լիակատար բժշկության մեջ:

Ինքը՝ Հարթը, շարունակ պատմում է իր պատմությունը մարդկանց՝ հույս բերելու և կիսվելու նրանց հետ իր հավատքով:

«Ամեն օր ես մարդկանց բաժանում եմ ռենտգենի իմ նկարները, որոնք հստակ ցույց են տալիս, որ ես լիակատար բժշկված եմ: Ամեն օր ես գոհություն եմ հայտնում Աստծուն: Իմ օրը աղոթքով եմ սկսում: Եվ իմ հետագա կյանքը պետք է ապացուցի, որ Աստված զուր չէ ինձ տարել այդ ամենի միջով»,- վկայում է Հոլ Հարթը:

Աղբյուրը` crossnews.am

Ըստ Вера 24-ի

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ