19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դերենիկ Դումանյանը` նախարա՞ր

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը կզբաղեցնի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանը: Մեզ հետ հեռախոսազրույցում պարոն Դումանյանն ասաց, որ այս պահի դրությամբ որեւէ առաջարկ չի ստացել: Մեր դիտարկմանը, թե կընդունի այն, եթե ստանա, պարոն Դումանյանն արձագանքեց.’թե ստանամ, եթե չստանամ… եկեք թողնենք դա հետոյի համար”:

Ավելի վաղ Henaran.am-ը տեղեկացրել էր, որ ԲՀԿ-ի` կոալիցիա չկազմելու մասին հայտարարությամբ պայմանավորված, ԲՀԿ-ական առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի փոխարեն այս պաշտոնի համար շրջանառվում է Դերենիկ Դումանյանի եւ ԱԺ Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, նախկին առողջապահության նախարար Արա Բաբլոյանի անունները:

Հիշեցնենք, որ արդեն պաշտոնապես իրենց պաշտոններում նշանակվել են միայն երեք նախարարներ` պաշտպանության, արտաքին գործերի եւ արտակարգ իրավիճակների նախարարները, որոնք նույնն են մնացել: Մյուս նախարարությունները, մինչ կառավարության ձեւավորումը, ղեկավարում են նախկին նախարարները` նախարարի պաշտոնակատարի կարգավիճակով: Նկատենք նաեւ, որ կառավարությունում էական փոփոխություններ չեն սպասվում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ