28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Հռոմի պապի խոսքը ուղղված է նաև թուրքական հասարակությանը` ապաշխարհելու իմաստով

image_26932

Թուրքիայի նախագահ Էրդողանը երեկ արձագանքելով Վատիկանի Սուրբ Պետրոս եկեղեցում Հռոմի պապի կողմից Հայոց ցեղասպանության 100 ամյա տարլիցի առիթով մատուցված պատարագին և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայտնի ելույթին ասել է, որ Հռոմի պապը շրջանցելով իր լիազորությունները մտնում է քաղաքական դաշտ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը անդրադառնալով այս հայտարարությանը նկատեց.«Հռոմի պապը լինելով իմաստուն մարդ խնդիրը ներկայացրեց զուտ հոգևոր և բարոյական տեսանկյունից: դա միանգամայն տեղավորվում է նրա գործառույթների մեջ:Բայց քանի որ Հայոց ցեղասպանության խնդիրը ժխտողականության շրջանակներում իրենից ներկայացնում է քաղաքական խնդիր` նման  մոտեցումը չի կարող քաղաքական ենթատեքստ չունենալ: Հռոմի պապի խոսքը ուղղված է նաև թուրքական հասարակությանը` ապաշխարհելու իմաստով: Հիշենք նրա խոսքերը արյունահոսող վերքի մասին: Նա ասաց, որ այս վերքը արդեն 100 տարի արյունահոսում է և վիրակապ չդնելը նշանակում է անընդհատ վերք բաց թողնել”

Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանն էլ նկատեց, որ եթե Էրդողանը առհասարակ չարձագանքեր ավելի ճիշտ կաներ, բայց ի վերջո նա չի դիմացել:

Սարգսյանի դիտարկմամբ այս ամենը մեր օգտին էր, քանի որ Թուրքիայում նոր սերունդը քիչ բան գիտի Ցեղասպանության մասին, իսկ այս պարագայում շատերը իմացան:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ