02 Հուլիսի, Saturday, 2022
KFC

Ես բարձանում էի դեպ երկինք… ու այնտեղ վիշտ չկար…

image_26731

Վերջին շրջանում գրեթե չի պատահում, որ ես ինքս ինձնից վեր բարձրանամ… վիշտս թարմ է, չի թողնում…
Էսօր, երկու անգամ, դա… տրվեց ինձ…
Մեկը Նարեկիս` Տիեզերական Վարդապետվելու Պահն էր:
Մյուսը` երբ կաթոլիկ-առաքելական այդ Պատարագի ընթացքում հնչեց… մեր ծիրանափողը… դուդուկը..
Ես բարձանում էի դեպ երկինք… ու այնտեղ վիշտ չկար…
Բոլոր մերոնք էին… մաքուր, զուլալ, նարեկված…
Հ.Գ. Ասեմ էլի
Էդ մենակ մենք չմաքրվեցինք, բարձրացանք էդ Պատարագով` ցնցող, ոգեղեն, երկինք շարժող Պատարագով:
Այլ ինքն` աշխարհը նաեւ..
Իսկ իմ Նարեկի` ուշացմամբ տիեզերական վարդապետացումը…
Լոկ իրե`նց էր պետք…
Մենք Նարեկի մեջ ծնվում: Մենք Նարեկի մեջ մեռնում ենք:
Հ.Գ.Ամուսնուս մահվան գիշերը ես աղոթքներ էի միացրել… նստել սենյակի անկյունում այդ աղոթքների միջով դառնագին հետեւում էի իր հեգեւարքին… մեկ էլ հասկացա` <<Մատյանը>> պետք է միացնեմ… երբ Նարեկը միացրի… ամուսնուս խոոր տնքոցները դադարեցին` ասես լույս իջավ վրան` դրախտը վեր էր բարձրանում ու լցվում սենյակն ասես… նա իրեն այնպես լավ էր զգում, այնպես հանգիստ էր, այնպես խաղաղվեց… ես ցնցված է.. ես գիտեի, որ Նարեկը մեծ է, բայց որ Նարեկն այդքան մեծ է…

Լրագրող Կարմեն Դավթյանն է կիսվել ֆեյսբուքյան հանրագրում

KFC

Արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ