26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պատմական պատարագ Հռոմի սբ. Պետրոսի տաճարում /վիդեո/

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում պատարագ է մատուցեց ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։

Միջոցառմանը մասնակցում են  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, կառավարական պաշտոնյաներ։

Արարողությունը պատմական է, քանի որ նախկինում ցեղասպանության զոհերի հիշատակին միայն աղոթքներ են հնչեցվել։ Տիեզերական քրիստոնեական եկեղեցին Հռոմի Պապի առաջնորդությամբ միասնական աղոթք հղեց Հայր Աստծո, Որդու եւ Սուրբ Հոգու անունով ցեղասպանության զոհերի հիշատակին: Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի ողորմությունը հայցվեց ողջ եկեղեցու համար:

Նկատենք, որ պատարագի իրականացմանը մեծ ջանքեր են ներդրել Հայ կաթողիկե եկեղեցին` ի դեմս Ներսես-Պետրոս 19-րդի եւ սուրբ Աթոռում /Վատիկանի պետություն/ ՀՀ դեսպանության` ի դեմս դեսպան Միքայել Մինասյանի շնորհիվ: 

Պատարագի ժամանակ Հայ եկեղեցու կողմից ընծաներ մատուցվեցին Տիրոջը, դուդուկի հնչյունները տարածվեցին  Սուրբ Պետրոսի տաճարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ